«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2000 թվականի N 45
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 94 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. «Հոկտեմբերյան» հյուրանոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել քաղաքացիական պաշտպանության կողմից օգտագործվող տարածքը և այն երկամսյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության տնօրինությանը:
1.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 176085 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հոկտեմբերյան» հյուրանոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Հոկտեմբերյան» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:
1.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 175030 հազ. դրամ, որը համապատասխանում է 175030 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 175030 հազ. դրամ, որը համապատասխանում է 175030 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 43758 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
1.6. «Հոկտեմբերյան» հյուրանոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 2356 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 243 հազ. դրամ,
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 489 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1364 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 260 հազ. դրամ:
1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
1.9. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից երկու ամսվա ընթացքում:
1.11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի կայացումից հետո 10-օրյա ժամկետում ապահովել հատուկ հաշվի բացումը` փախստականների վերաբնակեցման հիմնախնդրի լուծման համար:
1.12. Սահմանել, որ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում հյուրանոցում ապաստանած փախստականների 16 ընտանիքից յուրաքանչյուրի հաշվով պետք է բացված հատուկ հաշվին փոխանցի 1200 հազ. դրամ` ընդամենը 19200 հազ. դրամ:
1.13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի հաղթողի կողմից ամբողջ գումարը փոխանցվելուց հետո երեք ամսվա ընթացքում ապահովել փախստականների ընտանիքների զբաղեցրած տարածքների ազատումը:
1.14. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 113250 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արտաշատի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Արտաշատի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:
2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 106252 հազ. դրամ, որը համապատասխանում է 106252 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 106252 հազ. դրամ, որը համապատասխանում է 106252 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 26563 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
2.5. «Արտաշատի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 6998 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1167 հազ. դրամ,
անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 660 հազ. դրամ,
հաշվարկներ հաշվետու անձանց հետ` 936 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2351 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 94 հազ. դրամ,
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 1296 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 494 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 494 հազ. դրամ:
2.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
2.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
2.8. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
2.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
2.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 143994 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արթիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Արթիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:
3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 140534 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 140534 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է` 140534 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 140534 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. «Արթիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 2879 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 58 հազ. դրամ,
անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 120 հազ. դրամ,
ստացված կանխավճարների գծով` 23 հազ. դրամ,
հաշվարկներ հաշվետու անձանց հետ` 2163 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 38 հազ. դրամ,
դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 60 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 417 հազ. դրամ:
3.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել Արթիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
3.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Արթիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 117464 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի թիվ 7 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Երևանի N 7 բեռնատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:
4.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 108425 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 108425 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 108425 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 108425 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 100 դրամ անվանական արժեքով:
4.4. «Երևանի թիվ 7 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 9038,3 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3896 հազ. դրամ,
հաշվարկներ հաշվետու անձանց հետ` 580 հազ. դրամ,
անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 2399 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 583,3 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 32 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 1546 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 1546 հազ. դրամ:
4.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել Երևանի N 7 բեռնատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Երևանի N 7 բեռնատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
4.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հաշվեկշռային մեթոդով 54698 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:
5.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 50644 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 50644 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 50644 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 50644 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.4. «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 4054 հազ. դրամ, այդ թվում`
այլ կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` 2,0 հազ. դրամ,
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 366 հազ. դրամ,
անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 2331 հազ. դրամ,
կանխավճարների գծով` 35 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 320 հազ. դրամ,
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 703 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 297 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 297 հազ. դրամ:
5.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:
5.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
5.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. «Մետրոմատ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ջերմոցային տնտեսության գույքը և ավտոտնակները (5 հատ):
6.2. Հաշվեկշռային մեթոդով 6086 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող ջերմոցային տնտեսության և «փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 2105 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող ավտոտնակները (5 հատ) մասնավորեցնել մրցույթով:
6.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների արժեքը կազմում է 8191 հազ. դրամ:
6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների նվազագույն արժեքը` 4096 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա ակտիվների արժեքի 50 տոկոսին:
6.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ մասնավորեցվող գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
6.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
6.7. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է մասնավորեցվող գույքի արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6.8. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
6.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. «Ամարաս» տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել տվյալ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը կազմում են 26 տոկոս):
7.2. Սահմանել փակ բաժնետիրական ընկերության` հաշվեկշռային մեթոդով գնահատված պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի վաճառքի գինը` 3652 հազ. դրամ:
7.3. «Ամարաս» տպարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 11790 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 709 հազ. դրամ,
անձնակազմի հետ եկամուտների վճարման գծով` 3047 հազ. դրամ,
հաշվարկներ հաշվետու անձանց հետ` 1864 հազ. դրամ,
ստացված կանխավճարների գծով` 5113 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 245 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 812 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 812 հազ. դրամ:
7.4. Վճարումները կատարել երկու ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.1. Հաշվեկշռային մեթոդով 5830 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Տոնավաճառ-շուկա» անավարտ շինարարության օբյեկտը (Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Շահումյան փող.) մասնավորեցնել մրցույթով:
8.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 1458 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 25 տոկոսին:
8.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
8.4. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
8.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:
8.6. Մրցույթի հաղթողն օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և նախագիծը կարող է փոփոխել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`
մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողի սեփականատիրոջ հետ կնքել հողի օգտագործման պայմանագիր.
շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:
8.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
8.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 94 որոշման ցանկի «ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն» բաժնի 24-րդ կետը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 3-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|