Գլխավոր տեղեկություն
Համար
N 504
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.09.01/21(119)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.08.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2000 թվականի N 504
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչների նոր կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` 20-օրյա ժամկետում ձեռնարկել միջոցներ «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության հիմնադիր փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխի նորմերի պահանջներին համապատասխանեցնելու և ընկերությունը վերագրանցելու համար:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 22-ի N 74 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 110 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 23-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
օգոստոսի 23-ի N 504 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

«Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչների

 

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար (ի պաշտոնե) 318 բաժնետոմս

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության
հետ կապերի վարչության պետ (ի պաշտոնե, համաձայնությամբ)
300 բաժնետոմս

ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետ (ի պաշտոնե)
300 բաժնետոմս

ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետ (ի պաշտոնե)
300 բաժնետոմս

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան