040.0901.27.09.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2001 թվականի N 901
քաղ. Երևան
«ԱՐԱԳԱԾ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 896 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Արագած» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 169579 հազ. դրամ, որը համապատասխանում է 169579 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2. Մասնավորեցման ենթակա «Արագած» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը 169579 հազ. դրամ է, որը համապատասխանում է 169579 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3. «Արագած» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 25/13)` հայտնի գնորդին:
4. Սահմանել մասնավորեցման ենթակա «Արագած» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 42400 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի 25 տոկոսին:
5. Բաժնետոմսերի վաճառքի գինը գնորդի կողմից վճարվում է մասնավորեցման պայմանագրի կնքման օրվանից մեկ տարի հետո` հաջորդ 5 ամսվա ընթացքում:
6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում գնորդի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել «Արագած» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մասին պայմանագիր:
7. Մասնավորեցման պայմանագրում նախատեսել գնորդի կողմից ստանձնվող հետևյալ պարտավորությունները`
ա) մարել «Արագած» փակ բաժնետիրական ընկերության 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվապահական հաշվեկշռում արտացոլված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին վճարման ենթակա պարտավորությունների 50 տոկոսը (13920 հազ. դրամ)` պայմանագրի կնքման օրվանից մեկ ամսվա ընթացքում, իսկ մնացած մասը` մինչև 2002 թվականի սեպտեմբերի 1-ը:
բ) 2001-2004 թվականների ընթացքում հիմնական միջոցների (շենքեր, շինություններ, սարքավորումներ) ձեռքբերման և սոցիալական ծրագրերի իրականացման համար ներդնել 300000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
գ) ապահովել հետևյալ սոցիալական երաշխիքները`
մինչև 2001 թվականի ավարտը` 60 աշխատատեղ` 20 հազ. դրամ ամսական միջին աշխատավարձով.
մինչև 2002 թվականի ավարտը` 85 աշխատատեղ` 30 հազ. դրամ ամսական միջին աշխատավարձով.
մինչև 2003 թվականի ավարտը` 120 աշխատատեղ` առնվազն 40 հազ. դրամ ամսական միջին աշխատավարձով:
8. «Արագած» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
9. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` «Արագած» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել հաշտության համաձայնություն` մեկ տարի ժամկետով:
10. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` «Արագած» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո 20-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածին համապատասխան, ապահովել ընկերության զբաղեցրած հողատարածքի վարձակալության պայմանագրի կնքումը:
11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել մասնավորեցված «Արագած» փակ բաժնետիրական ընկերության կողմից հողի օգտագործման, ինչպես նաև նրան սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:
12. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկել և հաստատել «Արագած» փակ բաժնետիրական ընկերության ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումների սահմանաքանակները և նրա հետ կնքել համապատասխան պայմանագիր:
13. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
14. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 896 որոշման 2.1-2.7-րդ կետերը:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 27-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |