040.0895.24.09.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2001 թվականի N 895
քաղ. Երևան
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմիններ են հանդիսանում համապատասխանաբար`
ա) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը` աղյուսակի 1-ին բաժնի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությունը` աղյուսակի 1-ին բաժնի 11-րդ և 12-րդ կետերով.
գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` աղյուսակի 3-րդ բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով.
դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` աղյուսակի 6-րդ բաժնի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 15-րդ բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով.
ե) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` աղյուսակի 7-րդ բաժնի 2-րդ կետով.
զ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` աղյուսակի 9-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով.
է) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` աղյուսակի 10-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 16-րդ բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով.
ը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն` աղյուսակի 11-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով.
թ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը` աղյուսակի 14-րդ բաժնի 1-ին կետով.
ժ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` աղյուսակի 18-րդ բաժնի 3-րդ կետով.
ժա) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` աղյուսակի 17-րդ բաժնի 1-ին և 2-րդ կետերով.
ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` աղյուսակի 18-րդ բաժնի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով.
ժգ) համապատասխան լիցենզավորող մարմինները` աղյուսակի 18-րդ բաժնի 1-ին կետով:
2. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պարզ ընթացակարգով լիցենզիաները տրամադրող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
3. Հաստատել պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների N N 1, 2 և 3 ձևերը (կցվում են):
4. Սահմանել, որ բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների ձևերը սահմանվում են համապատասխան լիցենզավորման կարգերով:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 15-օրյա ժամկետում մշակել և սույն որոշման 1-ին կետում նշված նախարարություններին ու գերատեսչություններին տրամադրել լիցենզավորող հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը:
6. Սույն որոշման 1-ին կետում նշված նախարարություններին և գերատեսչություններին`
ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակված լիցենզավորող հանձնաժողովների օրինակելի կանոնադրության հիման վրա 15-օրյա ժամկետում հաստատել լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները.
բ) մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան լիցենզավորման կարգերը.
գ) վեցամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան գործունեության իրականացման կարգերը:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 24-ից:
|
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|