Գլխավոր տեղեկություն
Համար
N 476
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.08.2000-28.09.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.29/20(118)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.03.2003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
15 օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2000 թվականի N 476
քաղ. Երևան

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԳՐԱՎՎԱԾ (ՎԵՐՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության անմիջական օբյեկտ հանդիսացող, մաքսային մարմինների կողմից առգրավված (վերցված) ապրանքների տնօրինման կարգը (կցվում է):

2. Մաքսային պահեստներում առկա և 2000 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ սահմանված պիտանիության ժամկետները լրացած ապրանքների գույքագրման ու մինչև 2000 թվականի օգոստոսի 25-ը` այդ ապրանքների հետագա տնօրինման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
օգոստոսի 15-ի N 476 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության անմիջական օբյեկտ հանդիսացող, մաքսային մարմինների կողմից առգրավված (վերցված) ապրանքների տնօրինման

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից առգրավված (վերցված) մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքների տնօրինման կարգը:

2. Մաքսային մարմինների կողմից առգրավված (վերցված) մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները սույն կարգին համապատասխան իրացվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից` այդ ապրանքների սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի գրավոր համաձայնությամբ:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը պարտավոր է սույն կարգին համապատասխան կազմակերպել մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության անմիջական օբյեկտ հանդիսացող մաքսային մարմինների կողմից առգրավված (վերցված) ապրանքների իրացումը, եթե դրա մասին առկա է այդ ապրանքների սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի գրավոր դիմումը:

4. Մինչև ապրանքների իրացումը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից այդ ապրանքների իրացման մեկնարկային գները համաձայնեցվում են ապրանքների սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի հետ:

5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունն ապրանքների իրացումը կազմակերպում է աճուրդային կարգով` համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով, ապրանքների համար սահմանված պիտանիության ժամկետներում:

6. Ապրանքի պիտանիության ժամկետներում` դրա նախօրոք համաձայնեցված գներով, իրացման ակնհայտ անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը, այդ ապրանքների սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի համաձայնությամբ, իրավունք ունի ընդունելու որոշում ապրանքների իրացումը հոլանդական աճուրդի համար սահմանված կարգով կազմակերպելու մասին:

7. Աճուրդի հանվող ապրանքների պահպանման և իրացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից:

8. Ապրանքների իրացումից ստացված գումարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության դեպոզիտային հաշիվ:

9. Մաքսային կանոնների խախտման փաստի մասին վերջնական որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ապրանքների իրացումից ստացված հասույթը տնօրինվում է հետևյալ առաջնահերթությամբ`

ա) փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից ապրանքների պահպանումն ու իրացումը կազմակերպելու հետ կապված ծախսերը.

բ) վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված տուգանքները, «Հարկերի մասին» և «Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված տույժերը.

գ) վճարվում են մաքսատուրքերը, ներմուծման ժամանակ գանձման ենթակա հարկերը և այլ պարտադիր վճարները.

դ) ավելացած գումարները 10-օրյա ժամկետում վերադարձվում են ապրանքների սեփականատիրոջը կամ նրա կողմից լիազորված անձին:

10. Մաքսանենգության փաստի մասին վերջնական որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ապրանքների իրացումից ստացված հասույթը տնօրինվում է հետևյալ առաջնահերթությամբ`

ա) փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից ապրանքների պահպանումն ու իրացումը կազմակերպելու հետ կապված ծախսերը.

բ) ավելացած գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

11. Վերջնական ուժի մեջ մտած որոշմամբ պատասխանատվություն չսահմանվելու դեպքում ապրանքների իրացումից ստացված հասույթը տնօրինվում է հետևյալ առաջնահերթությամբ`

ա) փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից ապրանքների պահպանումն ու իրացումը կազմակերպելու հետ կապված ծախսերը.

բ) ավելացած գումարները 10-օրյա ժամկետում վերադարձվում են ապրանքների սեփականատիրոջը կամ նրա կողմից լիազորված անձին:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
օգոստոսի 15-ի N 476 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

մաքսային պահեստներում առկա եվ 2000 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ սահմանված պիտանիության ժամկետները լրացած ապրանքների գույքագրման հանձնաժողովի

 

ՀՀ պետական եկամուտների նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ ազգային անվտանգության նախարարի տեղակալ

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

 

ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.10.2002, N 2182-Ն 16.03.2003, N 476
25.08.2001, N 770 28.09.2001, N 476
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան