Գլխավոր տեղեկություն
Համար
N 2
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
16.08.2012
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

16 օգոստոսի 2012 թ.
ք. Երևան

N 2

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 168-Ն ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԻ» 83-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» /այսուհետ` Կարգ/ 83-րդ կետի համաձայն` մասնակիցների` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված` «Ֆինանսական միջոցներ» չափանիշը գնահատվում է հրավերով` պահանջելով, որ առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը պետք է հայտով ներկայացնի վարկային գծի տրամադրման մասին բանկի հետ կնքված պայմանագիր կամ բանկային երաշխիք: Ընդ որում, վարկային գծի կամ բանկային երաշխիքի չափը չպետք է պակաս լինի մասնակցի գնային առաջարկի տասը տոկոսից, իսկ վարկային գծի տրամադրման պայմանագրի կամ բանկային երաշխիքի գործողության ժամկետը չպետք է պակաս լինի պայմանագրի ամբողջ ծավալով՝ բացառությամբ երաշխիքային ժամկետը, կատարման վերջնաժամկետից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի /այսուհետ` Օրենսգիրք/ 383-րդ հոդվածի համաձայն` երաշխիք տված անձը (բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը) այլ անձի (պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար` վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս:

Այսինքն` Օրենսգրքի վերոնշյալ դրույթով սահմանվել է, որ որպես երաշխիք տվող անձինք կարող են հանդես գալ ինչպես բանկը, այնպես էլ այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը` պաշտոնապես պարզաբանում ենք՝

Կարգի 83-րդ կետով նախատեսված բանկային երաշխիքի փոխարեն ներկայացված վարկային հաստատության կամ ապահովագրական կազմակերպության կողմից տրամադրված երաշխիքը ևս կարող է դիտվել որպես հիմք մասնակցի «Ֆինանսական չափանիշների» գնահատման համար:

 

Նախարար

Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան