«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2001 թվականի N 113
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 78 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին մարդահամար անցկացնելու մասին» N 78 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 164 և օգոստոսի 15-ի N 475 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովի կազմում`
ա) «ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերով.
բ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|