Գլխավոր տեղեկություն
Համար
N 360
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.07.19/16(114)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2000 թվականի N 360
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 116 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» N 116 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում և 1-ին ու 2-րդ կետերում «մատուցման որակի ասպարեզում» բառերը փոխարինել «որակի ապահովման բնագավառում» բառերով.

բ) որոշման նախաբանից հանել «մատուցման» բառը.

գ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակներ շնորհելու համար հավակնորդների մրցութային ընտրության, նրանց արտադրանքի և ծառայությունների որակի փորձաքննության անցկացման ու համապատասխան առաջարկությունների նախապատրաստման նպատակով ստեղծել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է)».

դ) որոշման 4-րդ կետում`

«մատուցման որակի ասպարեզում» «և անհատական կազմը (կցվում են)» բառերը համապատասխանաբար փոխարինել «որակի ապահովման բնագավառում» և «(կցվում է)» բառերով.

ե) որոշման 5-րդ կետում «մատուցման որակի ասպարեզում» և «1998 թվականի» բառերը համապատասխանաբար փոխարինել «որակի ապահովման բնագավառում» և «ամեն տարվա» բառերով:

2. Որոշմամբ հաստատված արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակների շնորհման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) վերնագրում «մատուցման որակի ասպարեզում» բառերը փոխարինել «որակի ապահովման բնագավառում» բառերով.

բ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում լավագույն արդյունքների հասած կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որպես մրցանակ, տալիս է հուշանշան և դիպլոմ».

գ) 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ամենամյա մրցանակը (այսուհետև` մրցանակ) շնորհվում է մրցութային կարգով` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերված նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման համակարգերի ԻՍՕ-9000 շարքի միջազգային ստանդարտների արդյունավետ ներդրման համար».

դ) 3-րդ կետում «մրցանակ» բառը փոխարինել «մրցանակ, որից 8-ը` արտադրանքի, 2-ը` ծառայությունների մատուցման համար» բառերով.

ե) 4-րդ կետում «ձեռնարկությունները (անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից) և անհատ ձեռներեցներ» բառերը փոխարինել «կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը» բառերով.

զ) 5-րդ կետում «հոկտեմբեր ամսին» բառերը փոխարինել «փետրվար և հոկտեմբեր ամիսներին» բառերով.

է) 6-րդ կետում «ձեռնարկություններն ու անհատ ձեռնարկատերերը», 7-րդ և 8-րդ կետերում «ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների» բառերը համապատասխանաբար փոխարինել «կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը» և «կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի» բառերով:

3. Որոշմամբ հաստատված արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) վերնագրում և 1-ին կետում ու 3-րդ կետի «ա» ենթակետում «մատուցման որակի ասպարեզում», իսկ 3-րդ կետի «գ» ենթակետում «մատուցման որակի» բառերը համապատասխանաբար փոխարինել «որակի ապահովման բնագավառում» և «որակի ապահովման» բառերով.

բ) 4-րդ կետի «գ» և «դ» ենթակետերում «ձեռնարկությունների» բառը փոխարինել «կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի» բառերով, իսկ 4-րդ կետի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

գ) 6-րդ կետում «պետական կառավարման մարմինների» և «մատուցման որակի կառավարման ասպարեզի» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական մարմինների» և «որակի ապահովման բնագավառի» բառերով.

դ) 9-րդ կետի երկրորդ պարբերությունը «ընդունվում են» բառերից հետո լրացնել «բաց քվեարկությամբ» բառերով.

ե) 11-րդ կետի «դ» ենթակետից հանել «ձեռնարկություններում, հիմնարկներում» բառերը.

զ) 14-րդ կետի «դ» ենթակետը «առաջարկություններ» բառից հետո լրացնել «ինչպես նաև կազմակերպում է ներկայացված նյութերի փորձաքննություն` համապատասխան ոլորտի առաջատար մասնագետների և գիտնականների ներգրավմամբ» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 4-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հուլիսի 4-ի N 360 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

արտադրանքի եվ ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի

 

ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ առողջապահության նախարար

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարուղղ.

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար

 

ՀՀ բնապահպանության նախարար

 

ՀՀ էներգետիկայի նախարար

 

ՀՀ կրթության և գիտության նախարար

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

 

ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար

 

ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ

 

ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ

 

Հայաստանի սպառողական ընկերությունների միության (Հայկոոպ) վարչության նախագահ

 

ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ

 

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ

 

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ

 

ՀՀ սպառողների շահերի պաշտպանության միության նախագահ

 

Երևանի տեխնիկական էսթետիկայի ինստիտուտի տնօրեն

 

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)