Գլխավոր տեղեկություն
Համար
N 431
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.08/18(116)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
2 օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2000 թվականի N 431
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների մասին» N 286 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 24-ի N 517 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

որոշմամբ հաստատված ցանկի`

ա) X բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Ապարան

վարիչի տեղակալ`
մասնագետ` 0,5
0,5 և

քաղ. Ապարան և
Ապարանի նախկին
վարչական շրջանի
տարածք».

բ) X բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1 կետով.

 

«2.1. Արագած

վարիչի տեղակալ`
մասնագետ` 0,5

0,5 և

Արագածի նախկին
վարչական շրջանի
տարածք»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 2-ից:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան