Գլխավոր տեղեկություն
Համար
N 210
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.04.28/8(106)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.04.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.04.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2000 թվականի N 210
քաղ. երևան

 

2000 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 26-ի «2000 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

Մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) 2000 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.

բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերը ներկայացնել համապատասխան դատախազություններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող, զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ, աշխատանքային տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

բ) ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

ա) 2000 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկվող անձնակազմով, նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության կողմից առաջադրված մասնագետներին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությանը` զորակոչային հանձնաժողովները համարել համապատասխան բժիշկ մասնագետներով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ռենտգեն (ֆլյուորո) լուսանկարահանում, ինչպես նաև տարբեր տիպի պատվաստումներ կատարելու նպատակով հատկացնել անհրաժեշտ դեղորայք և լուսանկարչական նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի անվտանգ փոխադրումը.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևան քաղաքի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով իրականացվող ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 2000 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույն չափով օգտագործելու նպատակով բուհերում, դպրոցներում, քոլեջներում, տեխնիկումներում, պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններում փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքներն ավարտել մինչև 2000 թվականի հունիսի 15-ը:

14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով 2000 թվականի գարնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:

15. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2000 թվականի
ապրիլի 26-ի N 210 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

հանրապետական զորակոչային հանձնաժողովի

 

Վ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Մ. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարար
Կ. Պետրոսյան - ՀՀ ազգային անվտանգության նախարար
Բ. Նազարյան - ՀՀ գլխավոր դատախազ
Ա. Մկրտչյան - ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարար
Ռ. Նազարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Է. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Վ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ
Տ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ
Ս. Ալանակյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
                        

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական-
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2000 թվականի
ապրիլի 26-ի N 210 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների

 

Տարածաշրջանի և զինկոմիսարիատի անվանումները Հանձնաժողովների անդամները

1

2

Երևան Ա. Բազեյան - Երևանի քաղաքապետ  (հանձնաժողովի նախագահ)
Արաբկիրի
Մաշտոցի
Կենտրոնի
Նոր Նորքի
Շահումյանի
Շենգավիթի
Էրեբունու
Մ. Գրիգորյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի  առաջին տեղակալ
- Երևան քաղաքի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության Երևանի կայազորի բաժնի պետ
- Երևան քաղաքի ներքին գործերի վարչության պետ
- Էրեբունու թաղային համայնքի ղեկավար
- Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավար
Արագածոտն Հ. Կարապետյան - Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Աշտարակի
Ապարանի
Թալինի
Ա. Աղաբեկյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- մարզային ներքին գործերի վարչության  պետ
- Արագածոտնի մարզի դատախազ
- Աշտարակի քաղաքապետ
- Ապարանի քաղաքապետ
- Թալինի քաղաքապետ

Արարատ Հ. Աբրահամյան - Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Արտաշատի
Արարատի
Մասիսի
 

- ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ
- Արարատի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետի տեղակալ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Արտաշատի քաղաքապետ
- Արարատի քաղաքապետ
- Մասիսի քաղաքապետ

Արմավիր Ա. Հերոյան - Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Արմավիրի
Վաղարշապատի
(Էջմիածնի)
  - ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ հանձնակատար
- Արմավիրի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Արմավիրի քաղաքապետ
- Վաղարշապատի (Էջմիածնի) քաղաքապետ
Գեղարքունիք Վ. Հակոբյան - Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Գավառի
Մարտունու
Սևանի
Վարդենիսի
Ճամբարակի
(Կրասնոսելսկի)
Ս. Սարոյան

- բանակային կորպուսի հրամանատար
- Գեղարքունիքի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Սևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Գավառի քաղաքապետ
- Մարտունու քաղաքապետ
- Սևանի քաղաքապետ
- Վարդենիսի քաղաքապետ
- Ճամբարակի քաղաքապետ

Լոռի Հ. Քոչինյան - Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Վանաձորի
Սպիտակի
Ստեփանավանի
Տաշիրի
Թումանյանի
Ա. Փայտյան - բանակային կորպուսի հրամանատար
- Վանաձորի քաղաքի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Վանաձորի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Վանաձորի քաղաքապետ
- Սպիտակի քաղաքապետ
- Ստեփանավանի քաղաքապետ
- Տաշիրի քաղաքապետ
- Թումանյանի քաղաքապետ
- Ալավերդու քաղաքապետ
Կոտայք Ս. Ստեփանյան - Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Կոտայքի
(Աբովյան)
Հրազդանի
Չարենցավանի
Նաիրիի
(Եղվարդ)
Ա. Մելոյան - ՀՀ պաշտպանության նախարարության Հրազդանի վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի նախագահ
- Կոտայքի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Կոտայքի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Աբովյանի քաղաքապետ
- Հրազդանի քաղաքապետ
- Չարենցավանի քաղաքապետ
- Եղվարդի քաղաքապետ
Շիրակ Ֆ. Փիրումյան - Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Գյումրիի
Արթիկի
Աշոցքի
Անիի
Ախուրյանի
Գ. Մելքոնյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Գյումրի քաղաքի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Շիրակի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Գյումրիի քաղաքապետ
- Արթիկի քաղաքապետ
- Մարալիկի քաղաքապետ

Սյունիք Ռ. Նավասարդյան - Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Կապանի
Գորիսի
Սիսիանի
Մեղրու
Ա. Զինևիչ

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- ՀՀ պաշտպանության նախարարության վերստուգիչ - վերահսկիչ հանձնաժողովի իրավաբանական բաժնի պետ
- Սյունիքի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության Զանգեզուրի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Կապանի քաղաքապետ
- Գորիսի քաղաքապետ
- Սիսիանի քաղաքապետ
- Մեղրու քաղաքապետ

Վայոց ձոր Պ. Մանուկյան - Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Եղեգնաձորի
Վայքի
  - ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ
- Վայոց ձորի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետի տեղակալ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Եղեգնաձորի քաղաքապետ
- Վայքի քաղաքապետ
Տավուշ Ա. Ղուլարյան - Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Իջևանի
Տավուշի (Բերդ)Նոյեմբերյանի
Մ. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Տավուշի մարզի դատախազ
- ՀՀ պաշտպանության նախարարության
- Իջևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
- մարզային ներքին գործերի վարչության պետ
- Իջևանի քաղաքապետ
- Դիլիջանի քաղաքապետ
- Բերդի քաղաքապետ

 

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական-
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2000 թվականի
ապրիլի 26-ի N 210 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

կենտրոնական բժշկական հանձնաժողովի

 

Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)
Է. Նազարեթյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ
Ա. Զեյնալյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Է. Բաղդասարյան - թերապևտ
Մ. Թորոսյան - հոգեբույժ
Գ. Հովհաննիսյան - նյարդաբան
Ա. Մուրադյան - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
Զ. Տեր-Ավետիքյան - վիրաբույժ
Լ. Շահինյան - ակնաբույժ
Խ. Խաչիկյան - մաշկավեներոլոգ
Ջ. Ավետիսյան - հանձնաժողովի քարտուղար
                    

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական-
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

Շ. Կարամանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.06.2000, N 288 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան