Գլխավոր տեղեկություն
Համար
N 309
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.06.22/13(111)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.06.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2000 թվականի N 309
քաղ. Երևան

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ՇԱՀՈՒՅԹԻ) ԲԱԶՄԱՊԱՏԿԻՉԻ ՄԵԹՈԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ե» ենթակետի և 25 հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել եկամուտների (շահույթի) բազմապատկիչի մեթոդով մասնավորեցվող պետական գույքի գնահատման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում սեփական կապիտալի շահութաբերության գործակիցների (ըստ տնտեսության ճյուղերի), բանկային տոկոսի հաշվարկային դրույքների, դրամի սղաճի 1998-1999 և 2001-2003 թվականների կանխատեսումների մասին տեղեկատվություն:

1998 թվականի համար բանկային տոկոսի հաշվարկային դրույքն ընդունել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքը.

բ) 2000 թվականից սկսած` յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում սեփական կապիտալի շահութաբերության գործակիցների (ըստ տնտեսության ճյուղերի), բանկային տոկոսի հաշվարկային դրույքների, դրամի սղաճի` առաջիկա երրորդ տարվա կանխատեսումների և մասնավորեցվող պետական գույքի գնահատման պահին նախորդող մեկ տարվա մասին տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ
հունիսի 14-ի N 309 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

եկամուտների (շահույթի) բազմապատկիչի մեթոդով մասնավորեցվող պետական գույքի գնահատման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում է եկամուտների (շահույթի) բազմապատկիչի մեթոդով ընկերության մասնավորեցվող բաժնետոմսերի մեկնարկային գնի որոշման կարգը:

2. Եկամուտների (շահույթի) բազմապատկիչի մեթոդով մասնավորեցվող պետական գույքի գնահատման (այսուհետև` գույքի գնահատում) համար որպես հաշվարկային ժամանակաշրջան ընդունվում են գնահատման պահին նախորդող երկու և հաջորդող երեք տարիները:

3. Գույքի գնահատման պահ է հանդիսանում լիազորված պետական մարմնի ղեկավարի կողմից գույքի գնահատման համար տրված հրամանի ամսաթվին նախորդող եռամսյակի վերջին օրը:

 

II. Ընկերության մասնավորեցվող բաժնետոմսերի մեկնարկային գնի որոշման կարգը

 

4. Ընկերության մասնավորեցվող բաժնետոմսերի մեկնարկային գինը որոշելու համար հիմք են ընդունվում հաշվարկային ժամանակաշրջանում ընկերության զուտ շահույթի միջին մեծությունը, հաշվարկային ժամանակաշրջանում ընկերության շահաբաժնի կոպարի միջին մեծությունը և հաշվարկային ժամանակաշրջանում ընկերության պարտավորությունների միջին մեծությունը:

5. Սույն կարգի 4-րդ կետով հիմք ընդունված մեծությունները գույքի գնահատման պահին հաջորդող տարիների համար հաշվարկվում են որպես կանխատեսումային մեծություններ:

6. Հաշվարկային ժամանակաշրջանում ընկերության զուտ շահույթի միջին մեծությունը հավասար է հաշվարկային ժամանակաշրջանի յուրաքանչյուր տարում ընկերության գործունեությունից ստացված հասույթի, կատարված ծախսերի, վճարված հարկերի և այլ պարտադիր վճարումների տարբերության միջին թվաբանականին: Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`


ՇԶ = 

 5

տ=1

տտ-ՀՀտ-ՎՊտ)

 

 5

 ,

որտեղ`

ՇԶ -ն զուտ շահույթի միջին մեծությունն է` հաշվարկային ժամանակաշրջանում,

Հտ -ն հաշվարկային ժամանակաշրջանի տ-րդ տարում ընկերության գործունեությունից ստացված հասույթն է,

Ծտ -ն հաշվարկային ժամանակաշրջանի տ-րդ տարում կատարված ծախսերի մեծությունն է,

ՀՀտ -ն հաշվարկային ժամանակաշրջանի տ-րդ տարում հաշվարկված հարկերի մեծությունն է,

ՎՊտ -ն հաշվարկային ժամանակաշրջանի տ-րդ տարում հաշվարկված այլ պարտադիր վճարումների մեծությունն է:

 7. Հաշվարկային ժամանակաշրջանում ընկերության շահաբաժնի կոպարի միջին մեծությունը հաշվարկվում է ելնելով հաշվարկային ժամանակաշրջանի յուրաքանչյուր տարում դրամի սղաճի, բանկային տոկոսի հաշվարկային միջին դրույքի և սեփական կապիտալի շահութաբերության գործակցի (տոկոսային արտահայտությամբ) մեծություններից: Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 


Շկ = 
5

տ=1

տտտ)

 

 5

 ,

որտեղ`

Շկ -ն հաշվարկային ժամանակաշրջանում ընկերության շահաբաժնի կոպարի միջին մեծությունն է` տոկոսային արտահայտությամբ,

Ստ -ն դրամի սղաճն է` հաշվարկային ժամանակաշրջանի տ-րդ տարում,

Տտ -ն բանկային տոկոսի հաշվարկային դրույքի մեծությունն է` հաշվարկային ժամանակաշրջանի տ-րդ տարում,

Գտ -ն սեփական կապիտալի շահութաբերության գործակցի տոկոսային մեծությունն է` հաշվարկային ժամանակաշրջանի տ-րդ տարում:

8. Մասնավորեցվող բաժնետոմսերի մեկնարկային գինը կախված է հաշվարկային ժամանակաշրջանում ընկերության զուտ շահույթի և շահաբաժնի կոպարի միջին մեծությունների հարաբերակցությունից: Հաշվարկային ժամանակաշրջանում ընկերության պարտավորությունների միջին մեծությունը հանվում է հաշվարկված մեկնարկային գնից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսվում: Մասնավորեցվող բաժնետոմսերի մեկնարկային գինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Մգ = 

ՇԶ

 x 100% - Պ 

 ՇԿ 

որտեղ`

Մգ -ն մասնավորեցվող գույքի մեկնարկային գինն է,

Շզ -ն հաշվարկային ժամանակաշրջանում ընկերության զուտ շահույթի միջին մեծությունն է,

Շկ -ն հաշվարկային ժամանակաշրջանում ընկերության շահաբաժնի կոպարի միջին մեծությունն է,

Պ -ն հաշվարկային ժամանակաշրջանում ընկերության պարտավորությունների միջին մեծությունն է:

 

III. Գույքի գնահատման արդյունքների ձեվակերպումը

 

9. Սույն կարգի համաձայն մասնավորեցվող պետական գույքի գնահատման արդյունքները ձևակերպվում են եզրափակիչ ակտով, որն ստորագրում են գնահատող հանձնաժողովի բոլոր անդամները և հաստատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:

10. Գույքի գնահատման ելակետային տվյալները կազմվում են ընկերություններում (ձեռնարկություններում), գնահատման են ներկայացվում այդ ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը տնօրինող Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության, ընկերության գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմնի կողմից: Գույքի գնահատման ելակետային տվյալների վերաբերյալ տեղեկանքներն ստորագրում են ընկերության տնօրենը և գլխավոր հաշվապահը:

11. Ելակետային տվյալների մասին տեղեկանքների ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան