040.0050.27.01.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2001 թվականի N 50
քաղ. Երևան
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով նախագծային ինստիտուտների դասակարգման և դրանց մասնավորեցման հայեցակարգը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերություններին (համաձայն հավելվածի) վարձակալության տրամադրվող տարածքների նորմատիվները և դրանք, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
2. Սահմանել, որ`
ա) սույն որոշման հավելվածի ցանկում ընդգրկված նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերությունները 2001 թվականի հունվարի 1-ից 5 (հինգ) տարի ժամկետով ազատվում են հաստատված նորմատիվներին համապատասխան զբաղեցրած տարածքների համար սահմանված կարգով հաշվարկված վարձակալական վճարի վճարումից.
բ) սահմանված նորմատիվներից ավելի տարածքներ զբաղեցնելու դեպքում նորմատիվները գերազանցող տարածքների վարձակալական վճարը, որը հաշվարկվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, վճարում են ընկերությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 27-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերությունների
«Հայարդշին» ՓԲԸ
«Հայջրշիննախագիծ» ՓԲԸ
«Երքաղնորոգնախագիծ» ՓԲԸ
«Հայատոմ» ՓԲԸ
«Գեոդեզիայի և քարտեզագիտության կենտրոն» ՓԲԸ
«Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ՓԲԸ
«Հայպետտրանսնախագիծ» ՓԲԸ
«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ
«Հայէներգացանցնախագիծ» ՓԲԸ
«Երևաննախագիծ» ՓԲԸ
«Հայպետհողշիննախագիծ» ՓԲԸ
«Հայկոմուննախագիծ» ՓԲԸ
«Հայէներգասեյսմանախագիծ» ՓԲԸ
«Դիզայն» տեխնիկական գեղագիտության ինստիտուտ» ՓԲԸ
|
Մ. Թոփուզյան |