«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2000 թվականի N 207
քաղ. Երևան
2000/2001 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհրդի 2000 թվականի փետրվարի 28-ի որոշումը հիմնական դպրոցական դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հրատարակման մրցույթի արդյունքների մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 26-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|