Գլխավոր տեղեկություն
Համար
N 195
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.04.28/8(106)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.04.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.04.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ապրիլի 2000 թվականի N 195
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

2. «Պաշտոնական տեղեկագիր» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը հաստատելու մասին» N 382 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետում «կառավարությունը» բառը փոխարինել «արդարադատության նախարարությունը» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պաշտոնական պարբերական հիմնելու մասին» N 395 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ և 4-րդ կետերում «կառավարության աշխատակազմը» բառերը փոխարինել «արդարադատության նախարարությունը» բառերով.

բ) որոշման 3-րդ կետում «կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «արդարադատության նախարարության» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պաշտոնական պարբերական հիմնելու մասին» N 396 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ և 4-րդ կետերում «կառավարության աշխատակազմը» բառերը փոխարինել «արդարադատության նախարարությունը» բառերով.

բ) 3-րդ կետում «կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «արդարադատության նախարարության» բառերով:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Պաշտոնական տեղեկագիր» պետական բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 617 որոշման 1-ին կետը` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-օպերատիվ հարցերի նախարարին վերապահելու մասով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան