040.0049.23.01.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2001 թվականի N 49
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի արժեքավոր ծառատեսակների պահպանությունը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` 5-ամսյա ժամկետում շահագրգիռ այլ մարմինների հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի արժեքավոր ծառատեսակների (ընկուզենի, կաղնի, հացենի, թխկենի, տանձենի, լորենի, թեղի և այլն) վիճակի բարելավման և վերականգնման վերաբերյալ առաջարկություն` միջոցառումների 5-ամյա ծրագրերի և ժամանակացույցի հետ միասին:
2. Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի տարածքներում արգելել հետևյալ ծառատեսակների` ընկուզենու, հացենու, տանձենու, կաղնու, թխկենու, լորենու և թեղու անտառավերականգնման նպատակով հատումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 23-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.11.2007, N 1545-Ն | 26.01.2008, N 49 | |
07.09.2006, N 1412-Ն | 24.11.2006, N 49 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|