«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2001 թվականի N 40
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 372 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 1-ի «Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 372 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 801 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41-րդ կետով.
«41. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ հաստատված անդորրագրերի (N 1.1 ձև)` որպես խիստ հաշվառման փաստաթղթերի տպագրությունը և սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան դրանց տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը».
բ) որոշմամբ հաստատված պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգի`
2-րդ կետում «(N 1 ձևը կցվում է)» և «(N 2 ձևը կցվում է)» բառերը փոխարինել համապատասխանաբար` «(N 1 և N 1.1 ձևերը կցվում են)» և «(N 2 և N 2.1 ձևերը կցվում են)» բառերով.
3-րդ կետում «(N 3 ձևը կցվում է)» բառերը փոխարինել «(N 3 և N 3.1 ձևերը կցվում են)» բառերով.
4-րդ կետը «պետական տուրքի գումարին վերաբերող տողը» բառերից հետո լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրվող հյուպատոսական գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձնման անդորրագրերի» բառերով.
5-րդ կետում «(N 4 ձևը կցվում է)» բառերը փոխարինել «(N 4 և N 4.1 ձևերը կցվում են)» բառերով.
6-րդ կետում «(N 5 ձևը կցվում է)» բառերը փոխարինել «(N 5 և N 5.1 ձևերը կցվում են)» բառերով.
7-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վերջինս Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցում յուրաքանչյուր պակասող անդորրագրում նշված պետական տուրքի, իսկ հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար նախատեսված անդորրագրերի մասով` յուրաքանչյուր պակասող անդորրագրի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով սահմանված ամենաբարձր դրույքաչափին համապատասխանող գումարը»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Ձև 1.1
|
Ծանոթագրություն: Անդորրագիրը լրացվում է հայերեն, իսկ վճարողի պահանջով աջ մասը կարող է լրացվել անգլերեն:
Ձև 2.1
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների նախարարին
Դ Ի Մ ՈՒ Մ
պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ձեռքբերման մասին
Խնդրում եմ մեր աշխատակից _______________ -ի միջոցով (անունը, ազգանունը) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր` թիվը ________________________________________ հատ: (թվերով և տառերով)
Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգին ծանոթ ենք:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանպատասխանատու անձ ___________ ___________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Անդորրագրերի ձեռքբերման մասին դիմումի գրանցման N ___ ___ _______ 200 _ թ. |
Ձև 3.1
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունից հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման
Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր
Գրանցման N __ __ ________200__թ.
Ես` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ________________________________________________ (նշվում են անդորրագրերն ստացող աշխատողի պաշտոնը,
________________________________________________ -ս, անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները)
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունից __ _______ 200 __ թ. ստացա հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր` համարները` _______________________ ________, թիվը` ___________________________________ հատ: (թվերով և տառերով)
Անդորրագրերը բաց թողեց`
_____________ _______________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ստացավ`
_____________ _______________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___ ________ 200 __ թ.
___ ________ 200 __ թ. N ___ դիմումի համաձայն: |
Հայաստանի Հանրապետության |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն Կ.Տ. |
Ձև 4.1
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրվող պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի
NN |
Անդորրագրերի ձեռքբերման |
Տրամադրվող |
Անդորրագրերի |
Անդորրագրերի |
Ձև 5.1
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից 200 __ թ. _______ ամսվա ընթացքում պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման, օգտագործման եվ մնացորդի մասին
NN |
Անդորրագրերի |
Անդորրագրերի |
Ստացված |
Օգտագործված |
Մնացորդը | ||
տվյալ |
տարվա |
տվյալ |
տարվա | ||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|