«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2000 թվականի N 128
քաղ. Երևան
ՏԱՍԻՍ-Ի «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ԱՀԿ) ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՀԿ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրին համապատասխան, ինչպես նաև ՏԱՍԻՍ-ի «Տեխնիկական օժանդակություն Հայաստանին Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցության և ԱՀԿ անդամակցությամբ ու «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության» համաձայնագրով պայմանավորված պարտականությունների իրականացման համար» ծրագրի (AEPLAC) հետագա իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության խորհրդում հայկական մասի կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման շրջանակներում նախատեսվող Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն համագործակցության խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների գործունեության համակարգման պարտականությունը դնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի վրա:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության կոմիտեում հայկական մասի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
4. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման շրջանակներում նախատեսվող Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն համագործակցության կոմիտեում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների գործունեության համակարգման պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի վրա:
5. Ծրագրի ընդունող կողմ և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների աշխատանքների համակարգման պարտականությունը դնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության վրա:
6. Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի և համագործակցության կոմիտեի աշխատանքների ընդհանուր համակարգման պարտականությունը դնել Եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի վրա:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 20-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն համագործակցության ԿՈՄԻՏԵԻ հայկական մասի
Վ. Օսկանյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարար (խորհրդի հայկական մասի կազմի ղեկավար) |
Լ. Բարխուդարյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
Զ. Գևորգյան | - | ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարար |
Դ. Զադոյան | - | ՀՀ էներգետիկայի նախարար |
Դ. Հարությունյան | - | ՀՀ արդարադատության նախարար |
Է. Ղազարյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարար |
Կ. Ճշմարիտյան | - | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար |
Ա. Մկրտչյան | - | ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարար |
Ռ. Նազարյան | - | ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն համագործակցության ԿՈՄԻՏԵի հայկական մասի
Կ. Ճշմարիտյան | - | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար (կոմիտեի հայկական մասի կազմի ղեկավար) |
Ա. Մարտիրոսյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Պետրոսյան | - | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ |
Մ. Միքայելյան | - | ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ա. Ավանյան | - | ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ |
Ա. Պետրոսյան | - | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ռ. Զարգարյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Հ. Քլոյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ս. Ավագյան | - | ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Ալավերդյան | - | ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ |
Գ. Սիմոնյան | - | ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ |
Գ. Գևորգյան | - | ՀՀ նախկին վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի տեղակալ |
Մ. Գրիգորյան | - | ՀՀ ներքին գործերի նախարարի խորհրդական, իրավական ապահովման վարչության պետ |
Վ. Վարդանյան | - | ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և արվեստի գլխավոր վարչության պետ |
Հ. Գևորգյան | - | ՀՀ ազգային անվտանգության նախարարության գլխավոր վարչության պետի տեղակալ |
Վ. Հակոբյան | - | ՀՀ էներգետիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ |
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Շ. Կարամանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.05.2001, N 382 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|