Գլխավոր տեղեկություն
Համար
N 138
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.03.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«31» մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2000 թվականի N 138

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ելնելով կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային միջոցների առավել նպատակային օգտագործման անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով Համաշխարհային բանկի հետ ձեռք բերված համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների մնացորդի ծախսային ուղղությունները հաստատելու մասին» N 584 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 23-ի N 707 և 2000 թվականի փետրվարի 4-ի N 55 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

 որոշմամբ հաստատված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների մնացորդի ծախսային ուղղություններում`

 ա) հանել 4-րդ կետի «բ» ենթակետը.

 բ) նշված ծախսային ուղղությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11-րդ կետով`

 

 11.

 Համակարգչային
 սարքավորումների
 ձեռքբերում

 «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի և ՀՀ Ազգային ժողովի համար համակարգչային սարքավորումների ձեռքբերում 200000   «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ,
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ

 

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 31-ից: