«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 2000 թվականի N 904
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 781 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԻՋԵՎԱՆԱՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՆ ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման մասին» N 781 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել «Գլխամասային կոմունալ տնտեսություն» և «Իջևանատուն» փակ բաժնետիրական ընկերությունների` բաժանիչ հաշվեկշռում նախատեսելով, որ «Իջևանատուն» փակ բաժնետիրական ընկերությանն են փոխանցվում «Գլխամասային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության «Իջևան» հյուրանոցի շենքը և 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունեցած պարտավորություններից 364,6 հազ. դրամը»:
2. «Իջևանատուն» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումից հետո այդ ընկերության բաժնետոմսերը վաճառել Իջևանի քաղաքային համայնքին` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով` 1000 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` երկամսյա ժամկետում Իջևանի քաղաքային համայնքի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 31-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|