Գլխավոր տեղեկություն
Համար
N 118
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.03.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.03.07/9(184) Հոդ.133
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.02.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 փետրվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 փետրվարի 2002 թվականի N 118
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԵՏԱԳԱ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման միջազգային մրցույթի չկայանալը, ինչպես նաև՝ այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշված ընկերությունների մասնավորեցումը շարունակում է համարել առաջնային խնդիր, հիմք ընդունելով «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ կետը և նշված ընկերությունների կառավարումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունները նախապատրաստել մինչև 5 տարի ժամկետով հավատարմագրային կառավարման հանձնելուն։

2. Հավատարմագրային կառավարման հանձնելու նախապատրաստական փուլում համապատասխան նախադրյալների առկայության դեպքում մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունները։

3. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունները հավատարմագրային կառավարման հանձնելիս հավատարմագրային կառավարման ընթացքում համապատասխան նախադրյալների առաջացման դեպքում նախատեսել նշված ընկերությունների մասնավորեցումը։

4. Հավատարմագրային կառավարման հանձնելու նախապատրաստական փուլում կամ հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո մասնավորեցման դեպքում առաջնորդվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ ամրագրված սկզբունքներով։

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ քննարկելով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման գործընթացում խորհրդատուների առաջարկությունները՝ մինչև 2002 թվականի մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունները հավատարմագրային կառավարման հանձնելու հիմնական դրույթները, մրցույթի մասնակիցների նախաորակավորման չափորոշիչները, մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը։

6. Մինչև մասնավորեցման գործընթացի վերսկսումը ժամանակավորապես կասեցնել «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մրցութային հանձնաժողովի գործունեությունը։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան