Գլխավոր տեղեկություն
Համար
N 14
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.05.02/12(425)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
06.04.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2012

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարության հետ 

_____________ Վ. Գաբրիելյան

 16 ապրիլի 2012 թ.

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

_____________ Գ. Խաչատրյան

 6 ապրիլի 2012 թ.

N 14

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետի համաձայն «մինչև սույն հոդվածի «դ» կետով նախատեսված ժամկետները կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով»:

Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ձևը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ձևը հաստատելու մասին» N 511-Ն որոշմամբ:

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք)` 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գործող խմբագրության, 4-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Օրենքի 5-8-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում Օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճար վճարողների նկատմամբ:

Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման հետ կապված որոշ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տրված են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետի կիրառման վերաբերյալ» N 35 պաշտոնական պարզաբանմամբ:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.

1. 2012 թվականի ապրիլ ամսվանից սկսած Օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեություն իրականացնող արտոնագրային վճար վճարողները «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետի համաձայն ներկայացնում են տեղեկություն նախորդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ: Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացրած դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 511-Ն որոշմամբ հաստատված ձևով:

2. Օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեություն իրականացնող արտոնագրային վճար վճարողների նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետի կիրառման վերաբերյալ» N 35 պաշտոնական պարզաբանման դրույթները, բացառությամբ այդ պաշտոնական պարզաբանման 2-րդ կետի 5-րդ ենթակետի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետի կիրառման վերաբերյալ» N 35 պաշտոնական պարզաբանման 2-րդ կետի 5-րդ ենթակետը վերաբերում է Օրենքի N 1 և N 2 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան