«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2000 թվականի N 798
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել`
ա) բնակելի շենքի (քաղ. Երևան, Դավթաշեն, IV թաղամաս) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սեփականության իրավունքով անհատույց հանձնել Երևանի Դավթաշենի թաղային համայնքին:
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Երևանի Դավթաշենի թաղային համայնքի հետ կնքել համապատասխան պայմանագիր.
բ) հանգստի գոտին (Արագածոտնի մարզ, գ. Լճավան) և այն մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.2. Հաշվեկշռային մեթոդով 497221 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Արաքս» բաց բաժնետիրական ընկերության (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 65,88 տոկոս):
1.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 463258 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 463258 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 305194 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 305194 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.5. «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 33963 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 13407 հազ. դրամ,
անձնակազմին աշխատավարձի վճարման գծով` 12307 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2696 հազ. դրամ,
ստացված կանխավճարների գծով` 824 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 4718 հազ. դրամ,
այլ պարտավորություններ` 11 հազ. դրամ:
1.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Արաքս» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. 21620 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 23336 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող Վարդենիսի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:
2.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 7350 հազ. դրամ, որը համապատասխանում է 3675 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
2.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 2000 դրամ:
2.4. Վարդենիսի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 14325 հազ. դրամ, այդ թվում`
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2300 հազ. դրամ,
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 9349 հազ. դրամ,
անձնակազմին եկամուտների վճարման գծով` 1660 հազ. դրամ,
դուստր (կախյալ) ընկերությունների նկատմամբ` 64 հազ. դրամ,
այլ կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` 14 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 938 հազ. դրամ:
2.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում Վարդենիսի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
2.6. Աճուրդն իրականացնել Վարդենիսի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 167726 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ալավերդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Ալավերդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման մասին» N 334 որոշմամբ ընկերությանը հատկացված 2,3154 հեկտար հողային տարածքից նրա օգտագործմանը թողնել 1,4 հեկտարը):
3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 162504 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 162504 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 162504 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 162504 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. «Ալավերդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 5222 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1273 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2373 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 376 հազ. դրամ,
ստացված կանխավճարների գծով` 6 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 312 հազ. դրամ,
հաշվետու անձանց նկատմամբ` 35 հազ. դրամ,
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 9,0 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 838 հազ. դրամ:
3.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ալավերդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
3.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.7. «Ալավերդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են պետական մոբիլիզացիոն ռեզերվների պահպանման պարտավորությունները:
4.1. «Իմպուլս» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել`
ա) 4 փայտյա և մեկ «Անտառապահ» տնակներն ու Դիլիջանի մարզադաշտի հանդերձարանը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց հանձնել Դիլիջանի քաղաքային համայնքին:
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Դիլիջանի քաղաքային համայնքի հետ կնքել համապատասխան պայմանագիր.
բ) Ոսկեվան գյուղում («Ելակ» ԴՁ-ի տարածքում) գտնվող անավարտ շինարարության օբյեկտը` և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված անավարտ շինարարության օբյեկտի հանձնման-ընդունման աշխատանքները.
գ) «Սեփական արտադրական բազա», «Արտադրական մակերեսի վերակառուցում» (փակ շուկա) և «Թիվ 2 արտադրական մակերես» անավարտ շինարարության օբյեկտները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար.
դ) 1552 գրամ թանկարժեք մետաղները, այդ թվում` 107 գրամ ոսկի, 1361 գրամ արծաթ, 54 գրամ պալադիում, ընդհանուրը` 1259 հազ. դրամ գնահատված արժեքով, ու դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը:
4.2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մեկամսյա ժամկետում`
ա) «Իմպուլս» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել և առանձնացման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան» և «Դիլիջանի առողջարարական համալիր» փակ բաժնետիրական ընկերությունները.
բ) հաստատել նշված ընկերությունների բաժանիչ հաշվեկշիռները (հաշվի առնելով սույն որոշման 6.1-ին և 7.1-ին կետերը) և դրանց կանոնադրությունները սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.
գ) ստեղծված ընկերությունների հիմնադիր փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն:
5.1. Հաշվեկշռային մեթոդով 1119148 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Իմպուլս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Իմպուլս» բաց բաժնետիրական ընկերության:
5.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 356762 հազ. դրամ, որը համապատասխանում է 356762 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 50,69 տոկոս):
5.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 180842 հազ. դրամ, որը համապատասխանում է 180842 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 45210 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
5.5. «Իմպուլս» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 762386 հազ. դրամ, այդ թվում`
երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով` 387768 հազ. դրամ,
կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների և հաշվարկված տոկոսների գծով` 39361 հազ. դրամ,
ստացված կանխավճարների գծով` 140000 հազ. դրամ,
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 54703 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 45264 հազ. դրամ,
հաշվետու անձանց նկատմամբ` 3526 հազ. դրամ,
անձնակազմին եկամուտների վճարման գծով` 60954 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 19568 հազ. դրամ,
գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 2326 հազ. դրամ,
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 8916 հազ. դրամ:
5.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում հաշվի առնել Միջազգային զարգացման ընկերակցության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1994 թվականի փետրվարի 18-ին կնքված «Զարգացման վարկի մասին» համաձայնագրին համապատասխան Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության աղետի գոտու վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված և 1995 թվականի օգոստոսի 16-ի N 4 վարկային պայմանագրով «Իմպուլս» փակ բաժնետիրական ընկերության անավարտ շինարարության օբյեկտի շինարարության ավարտի համար հատկացված վարկի` այդ պայմանագրի 2-րդ և 3-րդ կետերում նշված մարման ժամկետների, տոկոսադրույքի ու կողմերի պարտավորությունների և իրավունքների մասին դրույթները:
5.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի տարեկան միջին թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ:
5.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
5.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Հաշվեկշռային մեթոդով 119810 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան» բաց բաժնետիրական ընկերության:
6.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 119810 հազ. դրամ, որը համապատասխանում է 119810 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 50,69 տոկոս):
6.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 60732 հազ. դրամ, որը համապատասխանում է 60732 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 30366 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:
6.5. «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
6.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
6.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի տարեկան միջին թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ:
6.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
6.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. Հաշվեկշռային մեթոդով 36891 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դիլիջանի առողջարարական համալիր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Դիլիջանի առողջարարական համալիր» բաց բաժնետիրական ընկերության:
7.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 36891 հազ. դրամ, որը համապատասխանում է 36891 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 50,69 տոկոս):
7.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 18700 հազ. դրամ, որը համապատասխանում է 18700 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 4675 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
7.5. «Դիլիջանի առողջարարական համալիր» փակ բաժնետիրական ընկերությունը 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
7.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
7.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով (պանսիոնատի վերակառուցվող պրոֆիլակտորիայի (անավարտ շինարարության) ավարտման ժամկետը,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի տարեկան միջին թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ:
7.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
7.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
7.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.1. 2042 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Սեփական արտադրական բազա» (Տավուշի մարզ, գ. Հաղարծին) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:
8.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 1021 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա օբյեկտի արժեքի 50 տոկոսին:
8.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն ու Տավուշի մարզպետին` ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողի օգտագործման պայմանագրի կնքումը:
9.1. 294 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Արտադրական մակերեսի վերակառուցում» (փակ շուկա) (Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, 26 կոմիսարների 20 ա) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:
9.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 294 հազ. դրամ:
9.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն ու Տավուշի մարզպետին` ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողի օգտագործման պայմանագրի կնքումը:
10.1. 700 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Թիվ 2 արտադրական մակերես» անավարտ շինարարության օբյեկտը (Տավուշի մարզ, գ. Հաղարծին) մասնավորեցնել մրցույթով:
10.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 700 հազ. դրամ:
10.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն ու Տավուշի մարզպետին` ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողի օգտագործման պայմանագրի կնքումը:
11.1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` սույն որոշման 8, 9 և 10-րդ կետերում նշված մրցույթների`
ա) անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտների մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) անցկացումը կազմակերպել երկամսյա ժամկետում.
գ) հաղթողին որոշելու համար սահմանել հետևյալ պայմանները`
մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը,
շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները.
դ) պայմաններ սահմանել`
շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը,
մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում.
ե) հաղթողն օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է փոփոխել նախագիծը:
11.2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 5-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |