«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2000 թվականի N 728
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում նշված չափից 20 տոկոսից ավելի հողատարածություն օգտագործելու դեպքում համայնքի ղեկավարը փաստացի օգտագործողին առաջարկում է գնել, վարձակալել ավել օգտագործվող հողատարածությունը, եթե այն համապատասխանում է սույն կարգի 5-րդ կետում նշված պայմաններին:
Փաստացի օգտագործողի անհամաձայնության դեպքում ամբողջ ավել օգտագործվող հողատարածությունը մեկամսյա ժամկետում հետ է վերցվում և միացվում պետական սեփականություն հանդիսացող հողերին ու գրանցվում է որպես պետական սեփականություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 9-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|