Գլխավոր տեղեկություն
Համար
N 83
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.28/5(38)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
23 փետրվարի 2000 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2000 թվականի N 83
քաղ. Երևան

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌԻ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Մեկ կանգառի կենտրոն» ծրագրի իրականացման համար «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացնել 120000 ԱՄՆ-ի դոլար` կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկային ծրագրի (SATAC II) միջոցներից:

2. Սահմանել, որ նշված վարկային միջոցներից վճարումները (ծախսերը հաստատող փաստաթղթերի հիման վրա) իրականացվում են «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ընդհանուր ժողովի որոշմամբ լիազորված անձի (կամ անձանց) կողմից աշխատանքների ընդունման կատարողական ակտերի հաստատման դեպքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 23-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Սարգսյան