Գլխավոր տեղեկություն
Համար
N 776
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.31/32(98)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 1999 թվականի N 776
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միջնորդություն հարուցել Հայաստանի Հանրապետության Նախագահի առջև Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար մի խումբ մարզիկների Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու համար.

 

Լևոն Ջուլֆալակյանին - Հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի ավագ մարզիչ
Սմբատ Լպուտյանին - շախմատի միջազգային գրոսմայստեր
Վլադիմիր Հակոբյանին - շախմատի միջազգային գրոսմայստեր
Աշոտ Դանիելյանին - Եվրոպայի ծանրամարտի երիտասարդների առաջնության չեմպիոն
Խաչատուր Քյափանակցյանին - Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն, աշխարհի կրկնակի ռեկորդակիր
Ստեփան Ղազարյանին - ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոֆեսոր, միջազգային բարձրագույն կարգի մրցավար
Դերենիկ Գաբրիելյանին - միջազգային բարձրագույն կարգի մրցավար

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան