Գլխավոր տեղեկություն
Համար
N 706
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.11.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.07.19/16(114)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.11.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 նոյեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 նոյեմբերի 2000 թվականի N 706
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 473 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 149-րդ և 150-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«149. Ջեռուցման համակարգի ֆինանսական առողջացման ծրագիրը ՀՀ կառավարություն ներկայացնելը մինչև 2003 թվականը ջեռուցման համակարգի ֆինանսական առողջացում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Ջերմամատակարարման  ռազմավարության  մշակման ծրագրի կառավարման խորհուրդ 01.12.2001 թ.
             
150. Կենտրոնացված ջերմամատակարարման հայեցակարգը ՀՀ կառավարություն ներկայացնելը կենտրոնացված ջերմամատակարարման վերականգնում Ջերմամատակարարման ռազմավարության մշակման ծրագրի կառավարման խորհուրդ 01.08.2001 թ.»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան