Գլխավոր տեղեկություն
Համար
N 710
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.11.1999-03.05.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.06/30(96)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.1999

040.0710.23.11.99

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 նոյեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 1999 թվականի N 710
քաղ. Երևան

 

ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով մարզադպրոցների և մարզաբազաների աշխատանքները համակարգելու, բյուջետային հատկացումներն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզադպրոցները, համաձայն հավելվածի, հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում` սահմանված կարգով ավարտել նշված մարզադպրոցների գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.

բ) մինչև 2000 թվականի հունվարի 1-ը` սահմանված կարգով ավարտել սույն որոշման հավելվածում ընդգրկված մարզադպրոցների գույքագրման և համակարգի օպտիմալացման աշխատանքները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 23-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
նոյեմբերի 23-ի N 710 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եՎ սպորտի նախարարության ենթակայությանը հանձնվող` Հայաստանի Հանրապետության կրթության եՎ գիտության նախարարության մարզադպրոցների

 

1

Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց

2. Ջրային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց
3. Ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի հանրապետական կենտրոնական մարզադպրոց
4. Բռնցքամարտի մասնագիտացված օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց
5. Հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց
6. Հրաձգության մասնագիտացված հանրապետական մանկապատանեկան մարզադպրոց
7. Թեթև ատլետիկայի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց
8. Հ. Շահինյանի անվան սպորտային մարմնամարզության օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց
9. Է. Գրիգորյանի անվան ֆուտբոլի հանրապետական մասնագիտացված մարզադպրոց
10. Խաղային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց
11. Մարզական բարձրագույն վարպետության հանրապետական մարզադպրոց
12. Շախմատի հանրապետական օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոց
13. Գյումրիի մենապայքարային մարզաձևերի հանրապետական մարզադպրոց

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Շ. Կարամանուկյան