«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2000 թվականի N 686
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 339 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 26-ի «Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի սառեցված արտարժութային հաշիվներում միջոցներ ունեցող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի մարման մասին» N 339 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 21-ի N 362, 1998 թվականի մարտի 24-ի N 198, 1998 թվականի նոյեմբերի 2-ի N 672 և 1999 թվականի հունվարի 14-ի N 11 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 10-րդ կետում «1998 թվականի օգոստոսի 1-ի» և «1999 թվականի հոկտեմբերի 1-ից» բառերը համապատասխանաբար փոխարինել «2001 թվականի ապրիլի 1-ի» և «2001 թվականի ապրիլի 1-ից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|