«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 1999 թվականի N 691
քաղ. Երևան
ԱՌԱՆՁԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև 2000 թվականի աշնանային զորակոչը տարկետում տալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետևյալ աշխատողներին`
Ռոբերտ Նորայրի Թադևոսյան (ծնվ. 1973 թ., Նոր Նորք համայնք)
Արթուր Սերգեյի Պետրոսյան (ծնվ. 1973 թ., Կենտրոն համայնք)
Միքայել Լևոնի Սուքիասյան (ծնվ. 1973 թ., Կենտրոն համայնք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 20-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Սարգսյան |