Գլխավոր տեղեկություն
Համար
N 668
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.16/18(390)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2000 թվականի N 668
քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կատարման վերաբերյալ հայտարարված մրցույթների արդյունքների հիման վրա համապատասխան պայմանագրերի կնքումը կամ կնքված պայմանագրերում անհրաժեշտ փոփոխությունները կատարում է պատվիրատուն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 531 որոշմամբ սահմանված լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 23-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան