Գլխավոր տեղեկություն
Համար
N 523
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.07.04/19(151) Հոդ.486
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.06.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 2001 թվականի N 523

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Ժամկետային զինծառայողներին տարեկան 10 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ տրվում է ծառայության հետևյալ տեսակների և պայմանների դեպքում՝

ա) սահմանված կարգով հայտարարված արտակարգ իրավիճակների պայմաններում ծառայություն.

բ) մարտական գործողություններին մասնակցություն, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանքի կատարում.

գ) բարձր լեռնային շրջաններում (ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձրություն) ծառայություն.

դ) հրթիռային վառելիքին առնչվող ծառայություն.

ե) թունավոր նյութերի, իոնացնող և ռադիացիոն ճառագայթման աղբյուրներին առնչվող ծառայություն.

զ) թռիչքային (օդաչուական) անձնակազմում ծառայություն.

է) գաղտնալսումներ.

ը) ՀԱԷԿ-ի պահպանության ծառայություն.

թ) կալանքի տակ գտնվող անձանց տուբերկուլյոզային դիսպանսերներում պահպանության ծառայություն.

ժ) ֆրեզագրեգատներին և օդամղիչներին առնչվող ծառայություն.

ժա) վթարային վերականգնողական ծառայություն.

ժբ) ջրասուզակների ծառայություն (տարեկան առնվազն 265 ժամ ջրի տակ անցկացրած).

ժգ) ազդանյութերի (ռեագենտներ) լուծազատմանն առնչվող ծառայություն.

ժդ) տեխնածին կամ բնական աղետների հետևանքների՝ ռադիոակտիվ, քիմիական, անասունների համաճարակների և կենսաբանական ախտահարման օջախների վերացմանն առնչվող ծառայություն:

Ծառայության նշված տեսակների տարեկան նորմաները սահմանվում են համապատասխան նախարարության կամ գերատեսչության ղեկավարի կողմից».

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 9-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 12-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ  

Ա. Մարգարյան