«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2000 թվականի N 650
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 341 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի «Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասին» N 341 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 160 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում զոհված (մահացած), մահացած ճանաչված զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերը հատուցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` 500 (հինգ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով (բյուջետային տարում նախատեսված միջին ծրագրային ցուցանիշի հաշվարկով).
բ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (բացառությամբ «Եռաբլուր» պանթեոնում և այլ քաղաքների եղբայրական գերեզմանոցներում հուղարկավորվածների) գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար նրանց հարազատներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացնել 1000 (հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային տարում նախատեսված միջին ծրագրային ցուցանիշի հաշվարկով):
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ |