«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2000 թվականի N 639
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 487 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 31-ի «Դեղագործական գործունեության բնագավառում և դեղերի ոչնչացման գործում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահելու մասին» N 487 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածի «ժգ» կետով և 3, 4, 5, 8, 9, 12, 15, 16, 19 հոդվածներով նախատեսված դեղագործական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, իսկ նույն հոդվածներով նախատեսված անասնաբուժության ոլորտում կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման նպատակով օգտագործվող կենսապատվաստուկներին, շիճուկներին և ախտորոշիչ միջոցներին վերաբերողը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, ինչպես նաև 14 հոդվածով նախատեսված դեղերի ոչնչացման գործի կանոնակարգման հարցերին վերաբերողը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 12-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|