«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 1999 թվականի N 665
քաղ. Երևան
ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի Պենսիլվանիայի համալսարանի միջազգային ֆինանսներ և մենեջմենթ բաժնի 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Հակոբյանի ուսման բարձր առաջադիմությունն ու հանրապետության համար տվյալ որակավորմամբ մասնագետների անհրաժեշտությունը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Տիգրան Հակոբյանին (ծնվ. 1980 թ.) տարկետում տալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսման ավարտը` 2003 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 26-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|