ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 փետրվարի 2012 թ. |
N 53 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 59-Ա ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 195-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Պաշտոնապես պարզաբանել, որ՝
1) 2010 թվականի ապրիլի 1-ից մինչև 2011 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում գործող՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի մարտի 1-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին» N 59-Ա որոշման 1-ին կետի 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերի «ա» պարբերություններով սահմանված՝
ա. սակագներով վճարումները կատարվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից.
բ. սակագների հաշվարկներում ներառվել են համապատասխանաբար «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների լիցենզավորված գործունեության համար անհրաժեշտ ամբողջ հասույթները, այդ թվում՝ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և իրանական գազ արտահանող ազգային ընկերության միջև 2004 թվականին կնքված գազ-էլեկտրաէներգիա փոխանակության պայմանագրի շրջանակում առաջացող ծախսերը.
2) 2010 թվականի մայիսի 20-ից մինչև 2011 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում գործող` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 20-ի «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների մասին» N 195-Ա որոշմամբ սահմանված սակագների հաշվարկներում չեն նախատեսվել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններին համապատասխան ծառայությունների մատուցման դիմաց վճարելու ծախսերը՝ հաշվի առնելով սույն կետի 1-ին ենթակետը և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկում էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա 2010 թվականի ապրիլի 20-ին տրամադրելու հանգամանքը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ` |
Շ. Կիրակոսյան |