«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 սեպտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 1999 թվականի N 601
քաղ. Երևան
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՊԱՏԻ, ԾԱԹԵՐԻ ԵՎ ՀՈԲԱՐՁԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի չորրորդ մասին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պաշտոնանկ անել Լոռու մարզի Լեռնապատի գյուղական համայնքի ղեկավար Աշոտ Հակոբջանյանին, Ծաթերի գյուղական համայնքի ղեկավար Ավետիք Ավետյանին և Հոբարձի գյուղական համայնքի ղեկավար Սերժիկ Ղարաջյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Լոռու մարզի Լեռնապատի, Ծաթերի և Հոբարձի գյուղական համայնքների ընտրատարածքներում անցկացնել գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Լոռու մարզի Լեռնապատի, Ծաթերի և Հոբարձի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 146975 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Լոռու մարզի Լեռնապատի, Ծաթերի և Հոբարձի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 25-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված Լոռու մարզի Լեռնապատի, Ծաթերի եվ Հոբարձի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հետ
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
1. |
Աշխատանքի վարձատրության ֆոնդ այդ թվում` |
30000 |
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ |
30000 | |
2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 8400 |
3. | Կապի ծառայության վճարներ | 1000 |
4. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 5000 |
5. | Գրասենյակային ծախսեր | 1000 |
ընդամենը |
45400 | |
3 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (3 x 45400 դրամ) |
136200 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (2052 ընտրող + 2052 x 0,05) x 5 դրամ |
10775 | |
Ընդամենը | 146975 |
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|