040.0427.16.05.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2001 թվականի N 427
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):
2. Արագածոտնի մարզպետին`
ա) 2001 թվականի ընթացքում ավարտել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպումը և լուծարումը.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ազատված շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ.
գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 3-րդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:
3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Ներածություն
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի գործունեության ուսումնասիրությունը թույլ է տալիս համակարգում ստեղծված իրավիճակը գնահատել որպես բարդ և լարված: Իրավիճակի վերլուծությունը հանգեցնում է միանշանակ եզրակացության, որ այս բնագավառում ծառացած խնդիրների նկատմամբ հին հայացքների պահպանումն անպայմանորեն ավելի կվատացնի առողջապահության ներկայիս ծանր վիճակը:
Ներկայիս առողջապահության համակարգը հագեցված է մեծաքանակ և ուռճացված հզորություններով, որոնց պահպանումը բյուջետային ֆինանսավորմամբ արդեն իսկ երկար տարիների ընթացքում դարձել է անարդյունավետ ու անհնար: ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները նպատակաուղղվում են ոչ թե բուժօգնության ապահովմանը, այլ առողջապահության համակարգի պահպանմանը, այդ թվում` համապատասխան ծանրաբեռնվածությամբ չապահովված կադրերի անկանոն վճարվող աշխատավարձերին: Ընթացիկ ծախսերը մի կերպ ծածկելու և աշխատավարձերի պարտքերը մարելու տենդենցը բնականաբար չի կարող հնարավորություն ընձեռել նորմալ տեխնոլոգիական հագեցվածության և դեղորայքային ապահովվածության համար, առավել ևս` բժշկին վայել աշխատավարձերի սահմանման համար:
Հիվանդանոցային համակարգի առկա առաջարկի և պահանջարկի` գնալով խորացող անհամաչափությունը թելադրում է երկրի հիվանդանոցային համակարգի օպտիմալացման անհրաժեշտությունը, որի հիմնական նպատակն է`
● համակարգի աշխատանքների արդյունավետության բարձրացումը,
● երկրի իրական պահանջներին և ընդունված միջազգային չափանիշներին համապատասխանեցումը:
Ինչ վերաբերում է առաջնային օղակի զարգացմանը և ներկայիս գործող ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի աստիճանական փոխարինմանն ընտանեկան բժշկության համակարգով, ապա այդ ՀՀ առողջապահության զարգացման քաղաքականության գերակայող նպատակներից մեկն է:
ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած առողջապահության համակարգի օպտիմալացման հայեցակարգի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի բուժհաստատությունների կառուցվածքային, ներկառույցային փոփոխությունների իրականացման ճանապարհով առկա առողջապահական համակարգը համապատասխանեցնել բնակչության իրական պահանջարկին, բարձրացնել ֆինանսական պետական հատկացումների օգտագործման արդյունավետությունը և նպաստել բուժօգնության որակի ու մատչելիության բարձրացմանը:
Օպտիմալացման ընթացքում կատարվող հիվանդանոցային համակարգի ներուժի որակական և քանակական կատարելագործումն ուղղված է լինելու մահճակալների ավելցուկի վերացմանը, ինչպես նաև գործող մահճակալների առավել համաչափ բաշխմանը: Նախատեսվում է հիվանդանոցների բաժանմունքների կամ առանձին հիվանդանոցների միացում: Այս գործընթացում կընդգրկվեն այն հիվանդանոցները, որոնք կհամապատասխանեն հետևյալ չափանիշերին`
● շենքերը հին են, ոչ սեյսմակայուն և ծախսատար են վերակառուցման առումով,
● շենքային պայմանները անհարմար են ծառայությունների զարգացման կամ վերապրոֆիլավորման համար,
● տեխնիկապես թերզինված են, պահանջում են մեծ ներդրումներ բժշկական տեխնոլոգիաների մեջ:
Համաձայն ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի օպտիմալացման աշխատանքներն իրականացնելու մասին» N 80 որոշման և ՀՀ մարզերի և Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու ժամանակացույցի, կից ներկայացվում է ՀՀ առողջապահության նախարարության և Արագածոտնի մարզի առողջապահության վարչության հետ համատեղ մշակված մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը:
Հիմք ընդունելով հայեցակարգային հիմնադրույթները` առաջարկվում է մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման նպատակով իրականացնել հետևյալ գործառույթները`
● առողջապահության համակարգի շենքերի, շինությունների գույքագրում, տեխնիկական և ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրություն
● հիմնական միջոցների, բժշկական սարքավորումների և ստորաբաժանումների ուսումնասիրություն, գույքագրում
● բուժհաստատությունների մահճակալային ֆոնդի ուսումնասիրություն /հագեցվածություն, ծանրաբեռնվածություն, շրջապտույտ և այլն/
● ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կառուցվածքի և ֆունկցիոնալ կառավարման մեխանիզմների վերլուծություն, հաճախելիության ուսումնասիրություն
● դեմոգրաֆիկ ցուցանիշերի հավաքագրում` ներառելով հիվանդացությունը
● ազգաբնակչության տեղաբաշխումը, խտությունը
● կադրային ռեսուրսների ուսումնասիրություն:
Ներկա իրավիճակը
Արագածոտնի մարզը զբաղեցնում է 2.744 քմ տարածք` 167800 բնակչությամբ:
Իր մեջ ներառում է հետևյալ նախկին վարչատարածքները`
Աշտարակի վարչատարածք` 81300 բնակչությամբ
Թալինի վարչատարածք` 43700 բնակչությամբ
Ապարանի վարչատարածք` 26400 բնակչությամբ
Արագածի վարչատարածք` 16400 բնակչությամբ
Մարզում գործում է 27 բուժհիմնարկ, որից`
● հիվանդանոց` 4 /Աշտարակ, Ապարան, Թալին, Ծաղկահովիտ/
● պոլիկլինիկա` 4 /Աշտարակ, Ապարան, Թալին, Ծաղկահովիտ/
● ստոմատոլոգիական պոլիկլինիկա` 1 /Աշտարակ/
● մարզային շտապ օգնության կայան` 1 /Աշտարակ/
● առողջության կենտրոն` 1 /Արտենի/
● գյուղական բժշկական ամբուլատորիա` 16
Ընդհանուր մահճակալային ֆոնդը` 690 մահճակալ, որի ծանրաբեռնվածությունը 25%:
Մարզում աշխատում է`
● բժիշկ` 210
● բուժքույր` 738
● այլ աշխատող` 172
ընդամենը` 1120
Ըստ նախկին վարչատարածքների մարզում գործում են`
Աշտարակի վարչատարածք`
«Աշտարակի հիվանդանոց» ՊՓԲԸ
«Աշտարակի պոլիկլինիկա» ՊՓԲԸ
«Աշտարակի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ
«Աշտարակի մարզային շտապ օգնության կայան» ՊՓԲԸ
Ապարանի վարչատարածք`
«Ապարանի հիվանդանոց» ՊՓԲԸ
«Ապարանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ
Թալինի վարչատարածք`
«Թալինի հիվանդանոց» ՊՓԲԸ
«Թալինի պոլիկլինիկա» ՊՓԲԸ
Արագածի վարչատարածք`
«Ծաղկահովտի հիվանդանոց» ՊՓԲԸ
«Ծաղկահովտի պոլիկլինիկա» ՊՓԲԸ
«Արտենիի առողջության կենտրոն» ՊՓԲԸ
Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայություն
Մարզի ազգաբնակչության տեղաբաշխումն ըստ սպասարկման տարածքների (2000 թ. տվյալներով)
Բուժհաստատության անվանումը | Հաճախում (տարեկան) |
Բժիշկ |
Բուժքույր |
Այլ աշխատող | Սպասարկվող բնակչություն |
Աշտարակի պոլիկլինիկա |
53469 |
53 |
79 |
14 |
29400 |
Թալինի պոլիկլինիկա |
19132 |
18 |
65 |
10 |
21164 |
Ապարանի պոլիկլինիկա |
17586 |
10 |
27 |
13 |
14032 |
Ծաղկահովտի պոլիկլինիկա | 18460 | 4 | 22 | 5 | 14778 |
Արտենի ԱԿ (ամբուլատոր) | 3214 | 1 | 17 | 7 | 4043 |
Արագածավանի ԳԲԱ | 3706 | 4 | 15 | 4 | 5797 |
Արագածի ԳԲԱ | 2440 | 2 | 7 | 2 | 5091 |
Արուճի ԳԲԱ | 2640 | 1 | 6 | 1 | 4311 |
Ագարակի ԳԲԱ | 1871 | 2 | 4 | 1 | 4500 |
Բյուրականի ԳԲԱ | 2188 | 3 | 16 | 1 | 5670 |
Կարբիի ԳԲԱ | 3517 | 3 | 10 | 2 | 8336 |
Կոշի ԳԲԱ | 4225 | 2 | 12 | 1 | 4325 |
Մաստարայի ԳԲԱ | 3794 | 1 | 5 | 1 | 3867 |
Ն. Բազմաբերդի ԳԲԱ | 4045 | 2 | 8 | 1 | 5956 |
Շենավանի ԳԲԱ | 1656 | 1 | 5 | 1 | 5225 |
Ոսկեվազի ԳԲԱ | 2790 | 3 | 22 | 1 | 5468 |
Սասունիկի ԳԲԱ | 5400 | 2 | 6 | 1 | 3771 |
Ուջանի ԳԲԱ | 2740 | 2 | 7 | 1 | 6769 |
Փարպիի ԳԲԱ | 2447 | 2 | 7 | 1 | 5284 |
Քուչակի ԳԲԱ | 2844 | 1 | 5 | 1 | 4350 |
Օշականի ԳԲԱ | 5343 | 4 | 9 | 1 | 5663 |
Ընդամենը | 121 | 354 | 70 | 167800 |
Հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայություն
Բուժհաստատության անվանումը | Մահճակալ- ների թիվը (2000 թ.) |
Մահճակալ |
Ծանրաբեռն-վածություն % | Բժիշկ | Բուժ-քույր | Այլ աշխատող | Տարածք քմ |
Աշտարակի հիվանդանոց |
230 |
19880 |
23.6 |
46 |
164 |
34 |
18.375 |
վիրաբուժական բաժանմունք | 50 | ||||||
թերապևտիկ (նյարդաբանակ. բաժանմունք) |
70 |
||||||
մանկաբարձագինեկլոգիական բաժանմունք | 60 | ||||||
մանկական բաժանմունք |
20 |
||||||
ինֆեկցիոն բաժանմունք | 30 | ||||||
վերակենդանացմ. բաժանմունք | 6 | ||||||
Ապարանի հիվանդանոց | 140 |
8088 |
16 |
11 |
85 |
27 |
3.982 |
վիրաբուժական բաժանմունք | 25 | ||||||
թերապևտիկ /նյարդաբանակ. բաժանմունք | 40 | ||||||
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք | 40 | ||||||
մանկական բաժանմունք | 20 | ||||||
ինֆեկցիոն բաժանմունք | 15 | ||||||
վերակենդանացման բաժանմունք | |||||||
Թալինի հիվանդանոց | 220 |
6739 |
15 |
24 |
85 |
20 |
5.914 |
վիրաբուժական բաժանմունք | 55 | ||||||
թերապևտիկ/նյարդաբանակ. բաժանմունք | 60 | ||||||
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք | 55 | ||||||
մանկական բաժանմունք | 30 | ||||||
ինֆեկցիոն բաժանմունք | 20 | ||||||
վերակենդանացման բաժանմունք | 6 | ||||||
Ծաղկահովտի հիվանդանոց |
85 |
3741 |
12 |
7 |
33 |
14 |
1449 |
վիրաբուժական բաժանմունք | 20 | ||||||
թերապևտիկ/նյարդաբանակ. բաժանմունք | 15 | ||||||
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք | 25 | ||||||
մանկական բաժանմունք | 15 | ||||||
ինֆեկցիոն բաժանմունք | 10 | ||||||
վերակենդանացման բաժանմունք | - | ||||||
Արտենիի առողջության կենտրոն | 15 |
438 |
37.7 |
1 |
17 |
7 |
1039 |
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք | 15 |
|
|
|
|
| |
ընդամենը |
|
|
|
89 |
384 |
102 |
Սպասվելիք իրավիճակ`
Ելնելով ՀՀ Արագածոտնի մարզի առողջապահական հիմնարկների հավաքագրված տվյալների ուսումնասիրությունից, մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման համար առաջարկվում է կիրառել հետևյալ սկզբունքները`
● առողջապահական առաջնային օղակի զարգացումը և գործող ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աստիճանական փոխարինումը ընտանեկան բժշկության ինստիտուտով (2001-2005 թթ.), ինչն իր հերթին կնպաստի հիվանդանոցային ծառայության բեռի թեթևացմանը և օպտիմալացմանը,
● հիվանդանոցային օղակում կոնսուլտատիվ-ախտորոշիչ ծառայությունների ուժեղացում (բազմապրոֆիլային հիվանդանոցների կազմում կենտրոնացված ախտորոշիչ ծառայությունների ստեղծումը առավել արդյունավետ կարող է լինել մարզային համակարգում, ուր ամբուլատոր-պոլիկլինիկական օղակը թույլ տեխնոլոգիական հագեցվածություն ունի),
● հիվանդանոցային օղակի օպտիմալացմանը զուգընթաց ուժեղացնել վերականգնողական բուժման ծառայությունը (որոշ դեպքերում ցերեկային ստացիոնարի ձևով),
● հիվանդանոցային համակարգի և նրա կադրային ներուժի օպտիմալացում, որի նպատակն է`
1. ձերբազատվել հին շենքերից, որոնց վերանորոգումը կպահանջի լրացուցիչ ֆինանսական միջոցներ,
2. համակարգի հիվանդանոցները, որոնք տեխնիկապես թերզինված են և պահանջում են բժշկական տեխնոլոգիաների նոր ներդրումներ, միացնել տեխնոլոգիապես ավելի հզոր հիվանդանոցներին,
3. մահճակալային ֆոնդի նորմավորում` ելնելով մահճակալների զբաղվածությունից:
Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) օղակ
● Մարզի մանկական և մեծահասակների պոլիկլինիկաները վերակազմակերպման կարիք չունեն, քանի որ նրանք արդեն միավորված են` կգործեն նույն կարգավիճակով, մինչև ընտանեկան բժշկության ներդրումը: Հետագայում, գործող պոլիկլինիկաների բազայի վրա կծավալվեն ընտանեկան բժշկի գրասենյակներ: Անցումային շրջանում բուժօգնության կազմակերպումն իրականացվելու է թիմային սկզբունքով, որի մեջ ամրագրվելու են մեկ ընդհանուր պրակտիկայի թերապևտ, մեկ մանկաբույժ, երեք թիմին` մեկ մանկաբարձ-գինեկոլոգ: 2001 թվականի ընթացքում աշխատանքը կոմպակտ կազմակերպելու նպատակով թիմին ամրագրվելու է 2000 մեծահասակ, 1000 մանկական բնակչություն: Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագիտական ծառայությունը դեռ պահպանվելու է, ընթացքում կենսաթոշակառուները և համատեղությամբ աշխատող նեղ մասնագետներն աստիճանաբար աշխատանքից ազատվելու են: Ընտանեկան բժշկի գրասենյակի լիարժեք ձևավորումից հետո նեղ մասնագիտական ծառայությունը կտեղափոխվի հիվանդանոցային օղակ: Նեղ մասնագետները կաշխատեն պայմանագրային սկզբունքով` համատեղելով հիվանդանոցային և ամբուլատոր ընդունելությունը:
● Մարզում գործող ստոմատոլոգիական պոլիկլինիկան կներկայացվի մասնավորեցման:
● Գյուղական բժշկական ամբուլատորիաները շարունակելով իրենց ֆունկցիոնալ գործունեությունը, կունենան ֆինանսական, վարչական և մեթոդական ենթակայություն տարածքային պոլիկլինիկաներին: Մարզի ամբուլատորիաների միացումը տվյալ տարածաշրջանի պոլիկլինիկային կբարձրացնի գյուղական վայրերում բուժօգնության որակը, հնարավորություն կընձեռի գյուղական բնակչությանն օգտվելու նեղ մասնագիտական և լաբորատոր-ախտորոշիչ ծառայություններից: Դրա հետ միասին կխնայվեն ֆինանսական ռեսուրսներ, որոնք ներկայումս օգտագործվում են ամբուլատորիաների վարչական անձնակազմի աշխատավարձերի ծախսերը հոգալու համար:
Ելնելով վերը շարադրվածից` կունենանք հետևյալ պատկերը`
Բուժհաստատության անվանումը | Սպասարկվող բնակչությունը |
Սպասվելիք արդյունքը |
Աշտարակի պոլիկլինիկա | 29400 | 14 ընտ. բժշկի գրասենյակ |
Արուճի ԳԲԱ | 4311 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
Ագարակի ԳԲԱ | 4500 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
Արտենիի ԱԿ | 4043 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
Կոշի ԳԲԱ | 4325 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
Ուջանի ԳԲԱ | 6769 | 3 ընտ. բժշկի գրասենյակ |
Կարբիի ԳԲԱ | 8336 | 4 ընտ. բժշկի գրասենյակ |
Բյուրականի ԳԲԱ | 5670 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
Օշականի ԳԲԱ | 5663 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
Ոսկեվազի ԳԲԱ | 5468 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
Փարպիի ԳԲԱ | 5284 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
Սասունիկի ԳԲԱ | 3771 | 1 ընտ. բժշկի գրասենյակ |
Ապարանի պոլիկլինիկա | 14032 | 7 ընտ. բժշկի գրասենյակ |
Քուչակի ԳԲԱ | 4350 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
Շենավանի ԳԲԱ | 5225 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
Արագածի ԳԲԱ | 5091 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
Թալինի պոլիկլինիկա | 21164 | 10 ընտ. բժշկի գրասենյակ |
Արագածավանի ԳԲԱ | 5797 | 3 ընտ. բժշկի գրասենյակ |
Մաստարայի ԳԲԱ | 3867 | 2 ընտ. բժշկի գրասենյակ |
Ն. Բազմաբերդի ԳԲԱ | 5956 | 3 ընտ. բժշկի գրասենյակ |
Ծաղկահովտի պոլիկլինիկա | 14778 | 7 ընտ. բժշկի գրասենյակ |
Ընդամենը | 167800 | 76 ընտ. բժշկի գրասենյակ |
Հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայություն
Ներկայումս Արագածոտնի մարզում գործում են 4 հիվանդանոց, 1 առողջության կենտրոն: Մահճակալային ֆոնդը կազմում է 690 մահճակալ: Մահճակալների միջին ծանրաբեռնվածությունը 20%-է: Մահճակալային ֆոնդն ընդհանուր առմամբ գործում է զգալի թերծանրաբեռնված` մի կողմից պետական բյուջեից անբավարար ֆինանսավորման, մյուս կողմից բնակչության վճարունակության խիստ անկման պատճառով: Հաշվի առնելով հիվանդանոցային ծառայության թերծանրաբեռնվածությունը, նպատակահարմար է մարզում գործող հիվանդանոցներում կատարել կառուցվածքային փոփոխություններ և կրճատել մահճակալների թիվը:
Այս առումով Արագածոտնի մարզում ծրագրվում է`
● պահպանել գործող հիվանդանոցների թիվը, կատարելով կառուցվածքային փոփոխություններ հիվանդանոցների ներսում (մահճակալների թվի կրճատում, հիվանդանոցների շենքերի ազատում),
● հիվանդանոցների կազմում ծավալել հագեցված ախտորոշիչ-կոնսուլտատիվ կենտրոն, որը կսպասարկի ինչպես ստացիոնարներից, այնպես էլ պոլիկլինիկաներից ուղեգրված ամբուլատոր հիվանդներին (պայմանագրային սկզբունքով),
● Արտենիի առողջության կենտրոնի մահճակալների թիվը կրճատել մինչև 10 (ընդհանուր պրոֆիլի)
● Արագածավան գյուղում բացել առողջության կենտրոն` 10 մահճակալ հզորությամբ (ընդհանուր պրոֆիլի):
Ծրագրի իրականացման արդյունքում Արագածոտնի մարզի հիվանդանոցային համակարգը կներկայանա հետևյալ բուժհաստատություններով`
1. Աշտարակի վարչատարածք`
ա) Աշտարակ քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 140 մահճակալ հզորությամբ (ներկայիս 230 մահճակալի փոխարեն), որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
● ընդհանուր թերապևտիկ,
● ընդհանուր վիրաբուժության,
● ինֆեկցիոն,
● մանկական,
● մանկաբարձագինեկոլոգիական,
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,
● արյան փոխներարկման կետը,
● շտապ օգնության կայանը:
Հիվանդանոցի ներսում կկատարվեն հետևյալ փոփոխությունները`
● նյարդաբանական և վերակենդանացման բաժանմունքները տեղափոխել ընդհանուր թերապևտիկ բաժանմունք,
● առանձին շենքերում գործող հիվանդանոցի լաբորատորիան, կանանց կոնսուլտացիան, դատաբժշկական ծառայությունը, հակատուբերկուլյոզային կաբինետը տեղափոխել պոլիկլինիկայի շենք,
● առանձին շենքում գործող դեղատունը տեղափոխել հիվանդանոցի հիմնական շենքի առաջին հարկ,
● պոլիկլինիկայի շենքում գործող պոլիկլինիկայի մանկական բաժանմունքը տեղափոխել հիվանդանոցի մանկական բաժանմունքի առաջին հարկ` պահպանելով պոլիկլինիկային վարչական ենթակայությունը,
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը և արյան կետը հիվանդանոցի տարածքից տեղափոխել պոլիկլինիկայի շենք` հիվանդանոցի վարչական ենթակայության տակ:
Արդյունքում կազատվեն`
1. հիվանդանոցի լաբորատոր մասնաշենքը` 4086 քմ
2. հիվանդանոցի համալիրում գործող շտապ օգնության ծառայության, դատաբժշկական ծառայության, արյան կետի, հակատուբերկուլյոզային կաբինետի փայտյա շինությունները` ընդհանուր` 400 քմ տարածք:
2. Թալինի վարչատարածք`
Թալին քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 100 մահճակալ հզորությամբ (ներկայիս 220 մահճակալի փոխարեն): Հիվանդանոցը իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
● ընդհանուր թերապևտիկ,
● ընդհանուր վիրաբուժական
● մանկական,
● մանկաբարձագինեկոլոգիական,
● ինֆեկցիոն,
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,
● շտապ օգնության ծառայությունը,
● արյան փոխներարկման կետը:
Հիվանդանոցում կկատարվի մահճակալների թվի կրճատում:
Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում կիրականացվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`
● առանձին շենքում գործող պոլիկլինիկայի ստոմատոլոգիական ծառայությունը կտեղափոխվի պոլիկլինիկայի շենք (կաբինետի կարգավիճակով), ամբողջությամբ ազատելով շենքը` 1200 քառ.մ,
● պոլիկլինիկայի առաջին հարկում կտեղակայվի ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն (հիվանդանոցի վարչական ենթակայության տակ),
● պոլիկլինիկայի երրորդ հարկում գործող բժշկական ուսումնարանը կտեղափոխվի ազատված ստոմատոլոգիական ծառայության շենք:
3. Ապարանի վարչատարածք`
Ապարան քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 80 մահճակալ հզորությամբ (ներկայիս 140 մահճակալի փոխարեն), որը իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
● ընդհանուր թերապևտիկ,
● ընդհանուր վիրաբուժական,
● մանկական,
● ինֆեկցիոն,
● մանկաբարձագինեկոլոգիական,
● շտապ օգնության ծառայությունը,
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,
● արյան փոխներարկման կետը:
Հիվանդանոցի ներսում կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`
● շտապ օգնության ծառայությունը կտեղափոխվի հիվանդանոցի հիմնական շենք, ազատելով փայտյա շինությունը,
● պոլիկլինիկայի առաջին հարկում կտեղադրվի ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը
(հիվանդանոցի վարչական ենթակայության տակ):
Արդյունքում կազատվեն հետևյալ մասնաշենքերը`
● շտապ օգնության վթարային, փայտյա շինությունը` 400 քմ տարածքով:
4. Արագածի վարչատարածք` կգործի մեկ հիվանդանոց (Ծաղկահովտի հիվանդանոց) 40 մահճակալ հզորությամբ (ներկայիս 85 մահճակալի փոխարեն), որը իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
● ընդհանուր թերապևտիկ,
● ընդհանուր վիրաբուժական,
● ինֆեկցիոն,
● մանկական,
● մանկաբարձագինեկոլոգիական,
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,
● շտապ օգնության ծառայությունը,
● արյան փոխներարկման կետը:
Հիվանդանոցային համալիրում կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխություններ`
● շտապ օգնության ծառայությունը կտեղափոխվի հիվանդանոցային հիմնական շենք,
● առանձին շենքում գործող լվացքատունը կտեղափոխվի հիվանդանոցի նկուղային հարկ,
● փայտյա տնակում գործող մանկական ծառայության բաժանմունքը կտեղափոխվի պոլիկլինիկայի հիմնական շենք,
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն ծառայությունը` պոլիկլինիկայի 1-ին հարկ:
Արդյունքում կազատվեն`
● փայտյա տնակում գործող մանկական ծառայության շենքը, շտապ օգնության և լվացքատան շենքերը` ընդհանուր 400 քմ տարածքով:
5. Արտենիի առողջության կենտրոն` 10 մահճակալ հզորությամբ (ընդհանուր պրոֆիլի)
6. Արագածավանի առողջության կենտրոն` 10 մահճակալ հզորությամբ (ընդհանուր պրոֆիլի)
Այսպիսով, Արագածոտնի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման արդյունքում կունենանք հետևյալ պատկերը.
Օպտիմալացման արդյունքում Արագածոտնի մարզում մահճակալային ֆոնդը կկրճատվի մինչև 380, և կազատվի 6.486 քմ տարածք:
Բուժհաստատության անվանումը |
Առ 01.01.2001 թ. բաժանմունքների մահճակալների ֆոնդը |
Ծանրաբեռն- |
Առաջարկվող օպտիմալ | |
Աշտարակի հիվանդանոց | թերապևտիկ | 70 |
|
30 |
վիրաբուժական |
50 |
45 | ||
ինֆեկցիոն |
30 |
|
10 | |
մանկական |
20 |
|
10 | |
մանկ/գինեկոլոգիական |
60 |
45 | ||
վերակենդանացման |
6 |
5 | ||
|
Ընդամենը |
230 |
23.6 |
140 |
Ապարանի հիվանդանոց |
թերապևտիկ |
40 |
|
15 |
վիրաբուժական |
25 |
25 | ||
ինֆեկցիոն |
15 |
10 | ||
մանկաբարձագինեկոլոգ. |
40 |
20 | ||
մանկական |
15 |
10 | ||
վերակենդանացման |
- |
- | ||
Ընդամենը |
140 |
16 |
80 | |
Թալինի հիվանդանոց |
թերապևտիկ |
60 |
|
15 |
վիրաբուժական |
55 |
|
35 | |
մանկաբարձագինեկոլոգ. |
55 |
|
25 | |
ինֆեկցիոն |
20 |
|
10 | |
մանկական |
30 |
|
10 | |
վերակենդանացման |
6 |
5 | ||
Ընդամենը |
220 |
15 |
100 | |
Ծաղկահովտի հիվանդանոց | վիրաբուժական |
20 |
|
10 |
թերապևտիկ |
15 |
|
5 | |
մանկական |
15 |
|
5 | |
ինֆեկցիոն |
10 |
|
5 | |
մանկ/գինեկոլոգիական |
25 |
|
15 | |
Ընդամենը |
85 |
12 |
40 | |
Արտենիի ԱԿ |
Ընդամենը |
15 |
|
10 |
Արագածավանի ԱԿ |
|
- |
|
10 |
Ընդամենը |
|
69 |
|
380 |