Գլխավոր տեղեկություն
Համար
N 653
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.10.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.11.01/27(93)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.10.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.10.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 1999 թվականի N 653
քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրում Հայաստանի Հանրապետության վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների շենքերի պետական գրանցումներն իրականացնելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 03 խմբի 02 ենթախմբի «ՀՀ վերաքննիչ և առաջին ատյանի դատարաններ» տողով նախատեսված գումարը («Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 1-ի N 194 և օգոստոսի 19-ի N 513 որոշումների խմբագրությամբ) պակասեցնել 816,6 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով N 1 հավելվածի 01 խմբի 05 ենթախմբի «ՀՀ արդարադատության նախարարություն» տողով նախատեսված գումարը և ավելացումն ուղղելով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման (աղյուսակ 01-05) «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» տողով նախատեսված ծախսերին:

2. Հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետով կատարված վերաբաշխումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների 1999 թվականի պահպանման ծախսերի մասին» N 194 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 7-ի N 560 որոշման խմբագրությամբ) հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, տնտեսական, քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանների 1999 թվականի պահպանման ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման պակասեցնել` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
հոկտեմբերի 21-ի N 653 որոշման

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, տնտեսական, քրեական ԵՎ զինվորական գործերով վերաքննիչ դատարանների պահպանման ծախսերի պակասեցումներն ըստ տնտեսագիտական դասակարգման

 

(հազ. դրամ)

Հոդվածի անվանումը

Պակասեցում

 

Քաղաքացիական
գործերով
վերաքննիչ
դատարան

Տնտեսական
գործերով
վերաքննիչ
դատարան

Քրեական և
զինվորական
գործերով
վերաքննիչ
դատարան

Ա 2 3 4
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
289,2 165,8 361,6
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`

289,2

165,8

361,6
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ      
Ընթացիկ տրանսֆերտներ 

այդ թվում`

     
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ       
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր 

այդ թվում`

289,2 165,8 361,6
ապրանքների ձեռքբերում

այդ թվում`

289,2 165,8 361,6
գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր 

այդ թվում`

289,2 165,8 361,6
- գրասենյակային ապրանքներ և նյութեր      
- գույք և սարքավորումներ 289,2 165,8 361,6
- փափուկ գույք և հանդերձանք      
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ        
Տրանսպորտի ծառայությունների վճարներ      
Կապի ծառայությունների վճարներ      
Կոմունալ ծառայությունների վճար 

այդ թվում`

     
- էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր      
- ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձեր      

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան