«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 1999 թվականի N 653
քաղ. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Անշարժ գույքի պետական միասնական կադաստրում Հայաստանի Հանրապետության վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների շենքերի պետական գրանցումներն իրականացնելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 03 խմբի 02 ենթախմբի «ՀՀ վերաքննիչ և առաջին ատյանի դատարաններ» տողով նախատեսված գումարը («Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 1-ի N 194 և օգոստոսի 19-ի N 513 որոշումների խմբագրությամբ) պակասեցնել 816,6 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով N 1 հավելվածի 01 խմբի 05 ենթախմբի «ՀՀ արդարադատության նախարարություն» տողով նախատեսված գումարը և ավելացումն ուղղելով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման (աղյուսակ 01-05) «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» տողով նախատեսված ծախսերին:
2. Հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետով կատարված վերաբաշխումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների 1999 թվականի պահպանման ծախսերի մասին» N 194 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 7-ի N 560 որոշման խմբագրությամբ) հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, տնտեսական, քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանների 1999 թվականի պահպանման ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման պակասեցնել` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 21-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հավելված |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, տնտեսական, քրեական ԵՎ զինվորական գործերով վերաքննիչ դատարանների պահպանման ծախսերի պակասեցումներն ըստ տնտեսագիտական դասակարգման
(հազ. դրամ)
Հոդվածի անվանումը |
Պակասեցում | ||
Քաղաքացիական |
Տնտեսական |
Քրեական և | |
Ա | 2 | 3 | 4 |
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
289,2 | 165,8 | 361,6 |
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
289,2 |
165,8 |
361,6 |
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ | |||
Ընթացիկ տրանսֆերտներ
այդ թվում` |
|||
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | |||
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր
այդ թվում` |
289,2 | 165,8 | 361,6 |
ապրանքների ձեռքբերում այդ թվում` |
289,2 | 165,8 | 361,6 |
գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր
այդ թվում` |
289,2 | 165,8 | 361,6 |
- գրասենյակային ապրանքներ և նյութեր | |||
- գույք և սարքավորումներ | 289,2 | 165,8 | 361,6 |
- փափուկ գույք և հանդերձանք | |||
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ | |||
Տրանսպորտի ծառայությունների վճարներ | |||
Կապի ծառայությունների վճարներ | |||
Կոմունալ ծառայությունների վճար
այդ թվում` |
|||
- էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր | |||
- ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձեր |
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |