Գլխավոր տեղեկություն
Համար
N 712
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.06/30(96)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.11.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 նոյեմբերի 1999 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 1999 թվականի N 712
քաղ. Երևան

 

«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր, Մեծամոր քաղաքների և մի շարք գյուղերի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի իրականացման, ինչպես նաև «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության ստեղծմանը պետության մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ որպես «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության մասնակից` նախարարությանը վերապահելով նշված ընկերության պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունները:

2. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել 3,4 մլն դրամի գույք, ինչպես նաև ջրագծեր, կոյուղու կոլեկտորներ, մաքրման կայաններ, պոմպակայաններ, ենթակայաններ և դրանք անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տնօրինությանը:

Նշված գույքից «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում, որպես պետական բաժնեմաս, ներդնել 3,4 մլն դրամի գույքը, իսկ գլխամասային կառուցվածքները` ջրագծերը, կոյուղու կոլեկտորները, մաքրման կայանները, պոմպակայանները, ենթակայանները և այլն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությանը` անհատույց օգտագործման իրավունքով, 50 տարի ժամկետով:

3. Առաջարկել «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր համայնքների ղեկավարներին ընկերության կանոնադրական կապիտալում չներդնել սեփականության իրավունքով համայնքներին պատկանող ջրամատակարարման ցանցեր, օրվա կարգավորման ջրամբարներ, ջրագծեր, պոմպակայաններ, ենթակայաններ և այլն ու դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությանը` անհատույց օգտագործման իրավունքով, 50 տարի ժամկետով:

4. ԸՆդունել ի գիտություն, որ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների սակագները սահմանում է ընկերությունը` մատուցվող ծառայությունների քանակին և որակին համապատասխան:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան