Գլխավոր տեղեկություն
Համար
N 699
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.11.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.06/30(96)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 նոյեմբերի 1999 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 1999 թվականի N 699
քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 180 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Զինապարտների բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը հաստատելու մասին» N 180 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

ա) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «բ» ենթակետով.

«բ) հաստատել բժշկական հիմնարկներում զինապարտների բժշկական հետազոտման անցկացման կարգը»:

Այդ կապակցությամբ որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը համարել «գ» ենթակետ.

բ) որոշմամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 23-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 27-ի N 180 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու եվ վարժական հավաքի կանչվելու ժամանակ բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների

 

NN
ը/կ
Հիվանդության անվանումը  Ընդգրկվող տարածքը Բուժհիմնարկի անվանումը

1

2

3

4

1. Անոթային հիվանդություններ քաղ. Երևան Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ
    ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
2. Տուբերկուլյոզ  ամբողջ հանրապետությունը Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր
3. Ինֆեկցիոն հիվանդություններ ամբողջ հանրապետությունը  «Նորք» մանկական ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց
4. Մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ ամբողջ հանրապետությունը Մաշկաբանության և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների գիտական կենտրոն
5. Արյունաբանական հիվանդություններ ամբողջ հանրապետությունը Ռ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոն
6. Սրտանոթային հիվանդություններ,  ռևմատիզմ և կոլագենոզներ  քաղ. Երևան Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
    ՀՀ մարզերը Երևանի N 3 քաղաքային հիվանդանոց
7. Ստոմատոլոգիական և դիմածնոտային հիվանդություններ ամբողջ հանրապետությունը  Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռեաբիլիտացիայի գիտահետազոտական կենտրոն
8. Ակնաբուժական հիվանդություններ քաղ. Երևան Երևանի N 8 կլինիկական բուժմիավորում
    ՀՀ մարզերը  Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
9. Վնասվածքաբանական և  օրթոպեդիկ հիվանդություններ  ՀՀ մարզերը Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռեաբիլիտացիայի գիտահետազոտական կենտրոն
    քաղ. Երևան Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ
10. Հոգեբուժական հիվանդություններ քաղ. Երևան Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական դիսպանսեր
    ՀՀ մարզերը  «Նորք» հոգեկան առողջության կենտրոն
11. Նյարդաբանական հիվանդություններ  Երևանի Կենտրոն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Ավան, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքները Երևանի N 2 կլինիկական հիվանդանոց
    Երևանի Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ, Նուբարաշեն թաղային համայնքները  «Էրեբունի» բժշկական կենտրոն
    ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
12. Ալերգոլոգիական հիվանդություններ ամբողջ հանրապետությունը  N 1 համալսարանական հիվանդանոց
13. Էպիլեպսիա  ամբողջ հանրապետությունը «Էրեբունի» բժշկական կենտրոն
14. Ուրոլոգիական հիվանդություններ և էնուրեզ քաղ. Երևան  «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն 
    ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
15. Քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ քաղ. Երևան «Էրեբունի» բժշկական կենտրոն
    ՀՀ մարզերը  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
16. Էնդոկրին հիվանդություններ ամբողջ հանրապետությունը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
17. Վիրաբուժական հիվանդություններ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ,  Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ թաղային համայնքները Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ
    Երևանի Էրեբունի, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքները  «Էրեբունի» բժշկական կենտրոն
    ՀՀ մարզերը Երևանի N 3 քաղաքային հիվանդանոց
18. Նեֆրոլոգիական հիվանդություններ  քաղ. Երևան «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն
    ՀՀ մարզերը  «Էրեբունի» բժշկական կենտրոն
19. Գաստրոէնտերոլոգիական հիվանդություններ  Երևանի Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքները «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն
    Երևանի Կենտրոն, Արաբկիր, Քանաքե-Զեյթուն, Ավան, Նոր Նորք, Նորք- Մարաշ թաղային համայնքները և ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
20. Թոքային և թերապևտիկ այլ հիվանդություններ քաղ. Երևան Երևանի N 3 քաղաքային  հիվանդանոց
    ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
21. Պարբերական հիվանդություն քաղ. Երևան  N 1 համալսարանական հիվանդանոց
    ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

 

Բուժհետազոտում անցկացնող տարածաշրջանային բժշկական հիմնարկներ

 

Հիվանդության անվանումը * Ընդգրկող տարածքը Բուժհիմնարկի անվանումը
Բոլոր հիվանդություններով ՀՀ Սյունիքի մարզ «Կապանի հիվանդանոց» ՊՓԲԸ
Բոլոր հիվանդություններով ՀՀ Շիրակի մարզ «Սամարիթեր հիվանդանոց» ՊՓԲԸ
Բոլոր հիվանդություններով ՀՀ Լոռու մարզ «Վանաձորի N 1 հիվանդանոց» ՊՓԲԸ
Բոլոր հիվանդություններով ՀՀ Տավուշի մարզ «Իջևանի հիվանդանոց» ՊՓԲԸ

____________

* Հայաստանի Հանրապետության մարզերում ցանկացած հիվանդության բժշկական հետազոտման բարդության դեպքում զինապարտներն ուղեգրվում են Երևան` ըստ սույն ցանկի: