Գլխավոր տեղեկություն
Համար
N 624
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.1999-09.11.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.10.19/26(92)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.10.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.10.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.1999

040.0624.05.10.99

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 1999 թվականի N 624
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ) ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետարանին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել համապատասխան տեղեկանք իրենց տնօրինության տակ գտնվող շենքերի ու շինությունների տարածքների օգտագործման մասին (ձևը կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված տեղեկանքներն ստանալուց հետո`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ գործող նորմերի հիման վրա, մեկամսյա ժամկետում կատարել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային և դրանց ենթակայության պետական մարմիններին (բյուջետային հիմնարկներին) հանձնվող տարածքների հաշվարկ.

բ) նշված հաշվարկներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ տարածքները վերաբաշխելու և արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:

3. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի ու շինությունների տարածքների, այդ թվում` նաև որոշակի ժամով կամ դասաժամով տրվող, վարձակալության հանձնման լիազորություններն իրականացնում են պետական կառավարման համապատասխան մարմինները.

բ) նշված տարածքները վարձակալության հանձնելիս վարձակալական վճարի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 24-ի «Պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելիս վարձակալական վճարի որոշման կարգի մասին» N 82 որոշմանը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի N 54 որոշման խմբագրությամբ) համապատասխան.

գ) վարձակալության հանձնված տարածքներն սպասարկվում և պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

դ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված վարձակալական պայմանագրերը մինչև 1999 թվականի նոյեմբերի 1-ը կնքվում են սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում նշված համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից:

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` սույն որոշմանը համապատասխան կնքված պայմանագրերը հաշվառման ներկայացնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն, որից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում` գույքի նկատմամբ իրավունքի գրանցման համար:

Պետական գրանցումից հետո Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի պատճենը:

5. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի ու շինությունների վարձակալության հանձնված տարածքների, այդ թվում` նաև որոշակի ժամով կամ դասաժամով տրված վարձակալական վճարներն ամբողջությամբ փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի ու շինությունների տարածքները բյուջետային հիմնարկներին հանձնվում են անվճար:

7. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը լիազորություններ տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 24-ի N 82 ու 1998 թվականի մայիսի 21-ի N 311 որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 54 որոշման 1-ին կետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 24-ի «Պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելիս վարձակալական վճարի որոշման կարգի մասին» N 82 որոշմամբ հաստատված պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելիս վարձակալական վճարի որոշման կարգի 2-րդ կետը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 5-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

______________________________________
(կառավարման պետական մարմնի անվանումը)

և դրա ենթակայության

 

պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի ու շինությունների տարածքների օգտագործման վերաբերյալ

 

1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ

NN
ը/կ

Կազմակերպության,
հիմնարկի անվանումը

Հասցեն

Զբաղեց-
րած շեն-
քի, տա-
րածքի
պատ-
կանելու-
թյունը

Տարածքի
ընդհանուր
մակերեսը
(քառ. մ)

այդ թվում`
օգտակար
մակերեսը
(քառ. մ)

Հարկը,
սենյակնե-
րի թիվը

Աշխատող-
ների ցու-
ցակային
թիվը

Վարձա-
կալի ան-
վանումը

Վարձակա-
լության
տրված
տարածքի
մակերեսը
(քառ. մ)

Վարձակա-
լական
պայմա-
նագրի
գործողու-
թյան
ժամկետը

1 քառ.
մետրի
ամսական
վարձա-
կալական
չափը
(դրամ)

Ծանոթա-
գրություն

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

                       
                         
                         
                         
  Ընդամենը                      

 

Ծանոթագրություն: Տեղեկանքին կցվում է կազմակերպության (հիմնարկի) աշխատողների թիվն ըստ հաստիքային ցուցակի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.11.2000, N 731 09.11.2000, N 624
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան