Գլխավոր տեղեկություն
Համար
N 477
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.08.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.29/20(118)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
15 օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2000 թվականի N 477
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ստացվող շահաբաժինների գծով սահմանված եկամուտների կատարումն ապահովելու, ինչպես նաև 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տրամադրության տակ մնացող շահույթի բաշխման գործընթացի հետագա կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերի տնօրինման լիազորություններն իրականացնող մարմիններին`

ա) 10-օրյա ժամկետում ապահովել նշված առևտրային կազմակերպությունների կողմից 1999 թվականի տարեկան հաշվետվությունների պատճենների և 1999 թվականի տարեկան գործունեության արդյունքներով նրանց տրամադրության տակ մնացող շահույթի մեծության ու դրա բաշխման վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը.

բ) 30-օրյա ժամկետում ապահովել 1999 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով նշված առևտրային կազմակերպությունների տրամադրության տակ մնացող` Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերին համապատասխանող շահույթի 15 տոկոսի չափով շահաբաժինների վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ֆինանսական առողջացման ծրագրեր իրականացնող ընկերությունների:

2. 50 տոկոսից պակաս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերի տնօրինման լիազորություններն իրականացնող մարմիններին` 20-օրյա ժամկետում ապահովել նշված կազմակերպություններում բաժնետերերի ընդհանուր ժողովներում շահաբաժինների վերաբերյալ հարցի քննարկումը և համապատասխան տեղեկությունները, բաժնետերերի ժողովների որոշումներն ու 1999 թվականի տարեկան հաշվետվությունների պատճենները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) 40-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչների կողմից սույն որոշմամբ սահմանված պարտականությունների կատարման արդյունքների վերաբերյալ.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տրամադրության տակ մնացող շահույթի բաշխման գործընթացի կազմակերպման և վճարվող շահաբաժինների պետական մասնաբաժինը հավաքագրելու կարգի կատարելագործման վերաբերյալ:

4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան