«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
23 սեպտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 1999 թվականի N 594
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ Ս. ՎՐԱՑՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 86 ՇԵՆՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ ՎԵՐԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքում բնակչության բնակարանային պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տնօրինության` Երևանի Ս. Վրացյան փողոցի N 86 հասցեում գտնվող հանրապետական ուսումնամեթոդական կենտրոնի երկհարկանի շենքը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Երևանի Կենտրոն թաղային համայնքին` որպես բնակելի ֆոնդ վերափոխելու համար, բացի Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 17-ի «Վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 281 որոշմամբ «Մ. Ա. Ն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սեփականաշնորհված 200,5 քառ. մետր տարածքից:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Առաջարկել Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարին սահմանված կարգով ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը և ձեռնարկել համապատասխան միջոցներ նշված շենքը որպես բնակարանային ֆոնդ` հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա վերակառուցելու, հարմարեցնելու ու նպատակային օգտագործելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 23-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|