«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2000 թվականի N 489
քաղ. Երևան
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Լոռու մարզի Արդվիի գյուղական համայնքի ղեկավար Աշոտ Քալանթարյանի լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Լոռու մարզի Արդվիի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Լոռու մարզի Արդվիի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 46105 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Լոռու մարզի Արդվիի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված Լոռու մարզի Արդվիի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման եվ անցկացման հետ
_____________________________________________________________________ NN Ծախսերը Գումարը _____________________________________________________________________ 1. 2. 3. 4. 5. _____________________________________________________________________ ընդամենը _____________________________________________________________________ Ընդամենը
ը/կ
(դրամ)
Աշխատանքի վարձատրության ֆոնդ
30000
այդ թվում`
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ 30000
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ
8400
Կապի ծառայության վճարներ
1000
Տրանսպորտի ծառայության վճարներ
5000
Գրասենյակային ծախսեր
1000
45400
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(134 ընտրող + 134 x 0,05) x 5 դրամ 705
46105
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ա. Մանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|