8 հուլիսի 2010 թվականի N 845-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության oտարման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Իրավունք վերապահել Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1154-Ա որոշման հիման վրա կնքված փոխհատուցման պայմանագրերում, ըստ անհրաժեշտության, կնքել փոփոխություններ և (կամ ) լրացումներ կատարելու մասին համաձայնագրեր:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրերով որպես փոխհատուցում տրամադրող կողմ հանդես է գալիս «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|