Գլխավոր տեղեկություն
Համար
N 306
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.05.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.05.18/13(79)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.05.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 1999 թվականի N 306
քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐՔԻ «ՄԱՆԿԱՆ ՏՈՒՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻԻ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Երևանի Նորքի «Մանկան տուն» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրիի «Երեխաների տուն» պետական փակ բաժնետիրական ընկերությունները և լուծարման գործընթացի ավարտից հետո մնացած գույքի օգտագործմամբ ստեղծել նույնանուն բյուջետային հիմնարկներ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Երևանի Նորքի «Մանկան տուն» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրիի «Երեխաների տուն» բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված գումարի սահմաններում` ըստ բյուջետային դասակարգման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 11-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Դարբինյան