Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարարության հետ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
___________________ Վ. Գաբրիելյան |
___________________ Գ. Խաչատրյան |
29 դեկտեմբերի 2011 թ. |
26 դեկտեմբերի 2011 թ. N 47 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության համաձայն, մասնավորապես` «Ապրանքի մատակարարում է համարվում նաև ֆիզիկական անձանց պատկանող` ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի (այդ թվում` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի և հողերի) օտարումը (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում դրանց ներդրումը)»:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով պաշտոնապես պարզաբանում եմ.
Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց պատկանող` առողջարարական նպատակներով և հանգստի համար նախատեսված` գործառնական նշանակության հողերը, որպես կանոն, օգտագործվում են կամ ձեռք են բերվում առևտրային կամ հասարակական նպատակներով (առողջարանների, հանգստյան տների և նմանատիպ այլ օբյեկտների կամ հասարակական նշանակության օբյեկտների միջոցով գործունեության իրականացման, ազգաբնակչության բուժման և հանգստի կազմակերպման համար): Առողջարարական նպատակներով և հանգստի համար նախատեսված` գործառնական նշանակության հողերը թեպետև ուղղակիորեն չեն թվարկված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում, սակայն դրանք ըստ էության հանդիսանում են առևտրային կամ հասարակական նշանակության գույք և հետևաբար ենթակա են ավելացված արժեքի հարկով հարկման` օրենքով սահմանված ընդհանուր կարգով, որպես ապրանքի մատակարարում համարվող գործարք:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|