Գլխավոր տեղեկություն
Համար
N 615
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.09.30/25(91)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.09.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 1999 թվականի N 615
քաղ. Երևան

 

1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի սեպտեմբերի 29-ի «1999 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

Մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) 1999 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.

բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերը ներկայացնել համապատասխան դատախազություններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող, զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

բ) ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

ա) 1999 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առաջադրած մասնագետներին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զորակոչային հանձնաժողովները համալրել համապատասխան բժիշկ մասնագետներով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ռենտգեն (ֆլյուորո) լուսանկարահանում, ինչպես նաև տարբեր տիպի պատվաստումներ կատարելու նպատակով հատկացնել անհրաժեշտ դեղորայք և լուսանկարչական նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի անվտանգ փոխադրումը.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևան քաղաքի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով իրականացվող ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով 1999 թվականի աշնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:

14. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1999 թվականի
սեպտեմբերի 29-ի N 615 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

հանրապետական զորակոչային հանձնաժողովի

 

Վ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Մ. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար
Ս. Աբրահամյան - ՀՀ ներքին գործերի նախարար
Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության նախարար
Ա. Հովսեփյան - ՀՀ գլխավոր դատախազ
Հ. Նիկողոսյան - ՀՀ առողջապահության նախարար
Ե. Զախարյան - ՀՀ տրանսպորտի նախարար
Վ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ
Է. Միլիտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ
Ս. Ալանակյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1999 թվականի
սեպտեմբերի 29-ի N 615 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների

 

Տարածաշրջանի և
զինվորական կոմիսարիատի
անվանումները

Հանձնաժողովների անդամները

1

2

3

Երևան Ա. Բազեյան - Երևանի քաղաքապետ
(հանձնաժողովի նախագահ)
Արաբկիրի
Մաշտոցի
Կենտրոնի
Նոր Նորքի

Մ. Գրիգորյան
- ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետի առաջին տեղակալ
Շահումյանի
Շենգավիթի
Ա. Թամազյան
-

Երևան քաղաքի դատախազ
Էրեբունու
Վ. Պապոյան

-

ՀՀ պաշտպանության նախարարության
զինվորական ոստիկանության Երևանի կայազորի բաժնի պետ   
Ա. Ղահրամանյան - Երևան քաղաքի ներքին գործերի վարչության պետ
Ա. Խրիմյան - Էրեբունու թաղային համայնքի ղեկավար
Ս. Գրիգորյան - Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավար
Արագածոտն Հ. Կարապետյան - Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Աշտարակի
Ապարանի
Թալինի
Ս. Գևորգյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետի տեղակալ 
Մ. Թովմասյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
Լ. Ավետիսյան - Արագածոտնի մարզի դատախազ
Կ. Գևորգյան - Աշտարակի քաղաքապետ
Ռ. Հայրապետյան - Ապարանի քաղաքապետ
Գ. Գրիգորյան - Թալինի քաղաքապետ
Արարատ Հ. Աբրահամյան - Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Արտաշատի
Արարատի
Մասիսի

Գ. Հարությունյան

-

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Բ. Նազարյան - Արարատի մարզի դատախազ
Հ. Զոհրաբյան - ՀՀ պաշտպանության նախարարության Արարատի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
Գ. Գրիգորյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
Վ. Հովակիմյան - Արտաշատի քաղաքապետ
Գ. Գասպարյան - Արարատի քաղաքապետ
Դ. Նազարյան - Մասիսի քաղաքապետ
     
Արմավիր
 
Ա. Հերոյան - Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Արմավիրի
Վաղարշապատի
(Էջմիածին)
Ս. Մարտիրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ հանձնարարությունների  գծով գեներալ
Ա. Մկրտչյան - Արմավիրի մարզի դատախազ
Ս. Ենգոյան - ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
Ա. Ղուկասյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
Հ. Մխոյան - Արմավիրի քաղաքապետ
Ե. Աղվանյան - Վաղարշապատի (Էջմիածին) քաղաքապետ
Գեղարքունիք Վ. Հակոբյան - Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Գավառի
Մարտունու
Սևանի

Ա. Պետրոսյան

-

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ 
Վարդենիսի
Ճամբարակի 
(Կրասնոսելսկ)

Ս. Պարսամյան

-

Գեղարքունիքի մարզի դատախազ
Հ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության Սևանի գոտու զինվորական
ոստիկանության բաժնի պետ
Հ. Թամամյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
Ֆ. Ղարաբաղցյան - Գավառի քաղաքապետ
Ռ. Մհերյան - Մարտունու քաղաքապետ
Ա. Ալեքսանյան - Սևանի քաղաքապետ
Վ. Մկրտչյան - Վարդենիսի քաղաքապետի պաշտոնակատար
Հ. Քոչարյան - Ճամբարակի քաղաքապետ
Լոռի
 
Հ. Քոչինյան  - Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Վանաձորի
Սպիտակի
Ստեփանավանի
Տաշիրի
Ս. Միրզոյան - բանակային կորպուսի հրամանատար 
Թումանյանի Ռ. Հարությունյան - Լոռու մարզի դատախազ
Կ. Հովհաննիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության Վանաձորի գոտու զինվորական  ոստիկանության բաժնի պետ
Ս. Խաչատրյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
Ա. Հարությունյան - Վանաձորի քաղաքապետ
Հ. Սարդարյան - Սպիտակի քաղաքապետ
Ռ. Բաղրամյան - Ստեփանավանի քաղաքապետ
Է. Այվազյան - Տաշիրի քաղաքապետ
Լ. Զավարյան - Թումանյանի քաղաքապետ
Ն. Եսայան - Ալավերդու քաղաքապետ
       
Կոտայք Ս. Ստեփանյան Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Կոտայքի (Աբովյան)  
Հրազդանի
Չարենցավանի
Եղվարդի (Նաիրի)
Ա. Մելոյան - ՀՀ պաշտպանության նախարարության  վերստուգիչ-վերահսկիչ  հանձնաժողովի նախագահ
Մ. Սարգսյան - Կոտայքի մարզի դատախազ
Ա. Ղազարյան - ՀՀ պաշտպանության նախարարության Կոտայքի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
Գ. Կարապետյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
Գ. Ոսկերչյան - Աբովյանի քաղաքապետ
Ռ. Բալկաչյան - Հրազդանի քաղաքապետ
Հ. Շահգելդյան - Չարենցավանի քաղաքապետ
Ռ. Աբրահամյան - Եղվարդի քաղաքապետ
Շիրակ Ս. Պետրոսյան - Շիրակի մարզպետի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ)
Գյումրիի
Արթիկի
Աշոցքի
Անիի
Ախուրյանի


Լ. Մարտիրոսով


-


ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետի տեղակալ
Վ. Ավագյան - Շիրակի մարզի դատախազ
Ա. Զաքարյան - ՀՀ պաշտպանության նախարարության Շիրակի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
Ա. Գիզիրյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
Մ. Վարդանյան - Գյումրիի քաղաքապետ
Ս. Բաբոյան - Արթիկի քաղաքապետ
Ս. Ուռուտյան - Մարալիկի քաղաքապետ
Սյունիք Ռ. Նավասարդյան - Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Կապանի
Գորիսի
Սիսիանի
Մեղրու

Ա. Զինևիչ

-

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Ոսկանյան - ՀՀ պաշտպանության նախարարության  վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի իրավաբանական բաժնի պետ
Ռ. Գրիգորյան - Սյունիքի մարզի դատախազ
Ա. Փանչոյան - ՀՀ պաշտպանության նախարարության Զանգեզուրի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
Ի. Իշխանյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
Գ. Աթաջանյան - Կապանի քաղաքապետ
Հ. Մկրտչյան - Գորիսի քաղաքապետ
Գ. Հովակիմյան - Սիսիանի քաղաքապետ
Հ. Բաղդասարյան - Մեղրու քաղաքապետ
Վայոց ձորի Պ. Մանուկյան - Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Եղեգնաձորի
Վայքի

Յու. Խաչատուրով

-

բանկային կորպուսի հրամանատար
Գ. Միքայելյան - Վայոց ձորի մարզի դատախազ
Ռ. Խանզրադյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետի տեղակալ
Վ. Սարգսյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
Ա. Մարտիրոսյան -  Եղեգնաձորի քաղաքապետ
Ա. Թովմասյան - Վայքի քաղաքապետ
Տավուշ Ա. Ղուլարյան - Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Իջևանի
Տավուշի (Բերդ)
Նոյեմբերյանի


Մ. Աբրահամյան


-

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ 
Է. Անդրիկյան - Տավուշի մարզի դատախազ
Ա. Հովակիմյան - ՀՀ պաշտպանության նախարարության Իջևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
Ֆ. Դալլաքյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
Վ. Ներսիսյան - Իջևանի քաղաքապետ
Ժ. Պետրոսյան - Դիլիջանի քաղաքապետ
Վ. Մելքումյան - Բերդի քաղաքապետ
Ս. Ամիրաղյան - Նոյեմբերյանի քաղաքապետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 1999 թվականի
սեպտեմբերի 29-ի N 615 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

կենտրոնական բժշկական հանձնաժողովի

 

Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)
Է. Նազարեթյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ
Ա. Զեյնալյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Հ. Ազիզյան - թերապևտ
Զ. Տեր-Ավետիքյան - վիրաբույժ
Գ. Հովհաննիսյան - նյարդաբան
Ս. Փխրիկյան - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
Ս. Սուքիասյան -  հոգեբույժ
Հ. Շահինյան - ակնաբույժ
Խ. Խաչիկյան - մաշկավեներոլոգ
Ջ. Ավետիսյան - հանձնաժողովի քարտուղար

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան