Basic information
Number
N 111-Ա
Type
Քաղվածք
Act type
Հիմնական ակտ (29.06.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2010.07.15/17(369) Հատուկ բաժին
Enactment organisation
Արդարադատության նախարար
Enactment date
28.06.2010
Signing organisation
Արդարադատության նախարար
Signing date
28.06.2010
Effective date
29.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 հունիսի 2010 թ.
ք. Երևան

N 111-Ա հրամանից

 

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԱՎԵՏԻՔ ԱՐԶՈՅԱՆԻՆ 06.05.2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01Ա N 00206 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 25-ի եզրակացությունը.

 

Հրամայում եմ՝

 

1. 2010 թվականի մարտի 24-ից ուժը կորցրած ճանաչել Ավետիք Արզոյանին 06.05.2003 թվականին տրված թիվ 01Ա N 00206 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Ա. Գևորգյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին։

 

 

Գ. Դանիելյան